Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Բռնագրավված շուկան․ ինչ վտանգներ է ստեղծում ՀԷՑ–ի լիցենզիայի չեղարկումը Հայաստանի տնտեսության համար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի չեղարկումը ներկայացվեց որպես տեխնիկական որոշում՝ իբր ճգնաժամի կառավարումից բխող անհրաժեշտ քայլ։ Սակայն այս գործընթացի ամբողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ իրական նպատակը ոչ թե ոլորտի կայունությունն է, այլ պետական վերահսկողության միջոցով շուկայի միանձնյա մենաշնորհումը։ Բոլոր հիմնավորումները, որոնք հաճախ հնչեցնում են իշխանությունները, պարզվում է չեն դիմանում ոչ իրավական, ոչ տնտեսական քննադատությանը։

Իրականում ՀԷՑ–ում որևէ «ժառանգված ճգնաժամ» գոյություն չուներ։ Մինչ իշխանությունների ճակատային միջամտությունը ընկերության գործունեությանը, բիզնես գործընթացները կայուն էին, ներդրումային ծրագրերը՝ ընթացիկ, իսկ վարկային կարգապահությունը՝ վերահսկելի։ Ճգնաժամը սկսվեց այն պահից, երբ կառավարական ներկայացուցիչները փաստացի ստանձնեցին կառավարման լիազորությունները և ընդունեցին միակողմանի, շուկան խաթարող որոշումներ։ Այն, ինչ ներկայացվում է որպես «ընկերության ներքին խնդիր», իրականում իշխանության կողմից հրահրված իրավիճակ էր, որը հետագայում փորձ արվեց մատուցել որպես օբյեկտիվ հանգամանք։

ՀԾԿՀ նիստը, որով չեղարկվեց լիցենզիան, կատարեց ընդամենը ձևական արարողություն։ Որոշումը նախապես կայացված էր, իսկ իրավական հետևողականությունը՝ ողողված ակնհայտ հակասություններով։ Լիցենզիայի չեղարկումը բովանդակորեն հավասարազոր է գույքի բռնագրավման, ինչը հակասում է Սահմանադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին։ Սա ոչ միայն խաթարում է ներդրումային միջավայրը, այլ նաև մերկացնում է պետական մարմինների քաղաքականացվածությունը՝ իրավական գործընթացը վերածելով ուժի ցուցադրության։

Էներգետիկ ոլորտի կարգավորումը չի կարող իրականացվել մեկ պաշտոնյայի կամ մեկ քաղաքական թիմի կամքով։ Այսպիսի բարդ համակարգերը պահանջում են կոլեգիալ կառավարման մեխանիզմներ, որոնք ապահովում են շահերի հավասարակշռություն, կանխատեսելիություն և հաշվետվողականություն։ Երբ նման օղակները շրջանցվում են, արդյունքը դառնում է ինքնիշխանության ոչ թե ամրապնդում, այլ դրա վտանգումը։

Իրավական ճնշումների շղթան չի սահմանափակվել միայն ընկերությամբ։ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի կրկին երկարաձգումը՝ առանց հանրության համոզիչ հիմնավորման, ինչպես նաև նրա ընտանիքի և նրա կողմից ստեղծված «Մեր Ձևով» շարժման նկատմամբ դիտավորյալ ճնշումները, ցույց են տալիս այս գործընթացի իրական քաղաքական ենթատեքստը։ Անկախ բիզնեսը, անկախ քաղաքացիական նախաձեռնությունը և անկախ տնտեսական դերակատարները դարձել են իշխանության թիրախը։

Այս բոլոր իրողությունները մի պարզ, բայց ծանր հետևություն են ձևավորում՝ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում այլևս չեն գործում։ Խախտվում են սեփականության իրավունքը, տնտեսական ազատությունը և արդար դատավարության սկզբունքները։ Երկիրը արագ բեմափոխվում է դեպի բռնապետական կառավարման մոդել, որտեղ օրենքը ենթակա է քաղաքական նպատակահարմարությանը, իսկ տնտեսությունը՝ ուժային կառույցների տրամադրությանը։

Այս գործընթացի ամենավտանգավոր հետևանքը ոչ միայն ընթացիկ տնտեսական անկայունությունն է, այլ այն, որ Հայաստանը կորցնում է վստահելի գործընկերոջ իր կարգավիճակը տարածաշրջանում։ Որևէ ներդրող չի գալիս այն երկիր, որտեղ սեփականությունը կարող է մեկ օրում հայտնվել քաղաքական որոշման զոհ։ ՀԷՑ–ի դեպքը, այս տեսանկյունից, նախադեպ է, որը կարող է թուլացնել ամբողջ ազգային տնտեսության հիմքերը։

Երբ պետությունը սկսում է շուկան տեսնել որպես սեփականության օբյեկտ, իսկ իրավունքը՝ որպես ճնշման գործիք, ապա տնտեսությունը դադարում է զարգանալ, հասարակությունը՝ վստահել, իսկ պետությունը՝ կայուն լինել։ Հենց այս վտանգավոր շրջակայքում է հայտնվել Հայաստանը՝ լիցենզիայի չեղարկման անվան տակ իրականացվող բռնագրավումների արդյունքում։