Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Ֆասթ Բանկը հովանավորել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» բարեգործական համերգը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» խորագրով բարեգործական համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը նախատեսված է ուղղել «Բարդերի» ակումբի անդամ Արմինե Հայրապետյանի բուժմանը։

Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է․ «Այսօր հավաքվել ենք, որովհետև մեր երգասացներից ամենահմայիչը՝ Արմինեն Հայրապետյան, մի փոքր կարիքն ունի, որ բոլորս իր կողքին լինենք: Ես նկատի ունեմ ոչ միայն մեր երաժիշտներին, որոնք բեմ են բարձրանալու, նաև մեր հատընտիր հանդիսատեսին, նաև նկատի ունեմ մեր մշտական աջակից Ֆասթ Բանկին, որովհետև այն ամենն ինչ անում ենք տարվա ընթացքում, էդ ամեն ինչի պրոդուկտիվությունն առանց Ֆասթ Բանկի մասնակցության շատ ավելի ցածր կլիներ»: 

Ֆասթ Բանկը տևական ժամանակ է աջակցում է «Բարդերի» ակումբի գործունեությանը՝ հովանավորելով համերգները և փառատոնները։ Բարեգործական համերգները հնարավորություն են տալիս հանրությանը վայելել հեղինակային երգեր՝ միաժամանակ մաս կազմելով բարեգործական նախաձեռնություններին։ Հովանավորության շնորհիվ տոմսերի վաճառքն ազատված է ծախսային բեռից, ինչը մեծացնում է ծրագրերի արդյունավետությունը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ  գործարար միջավայրն ու մշակույթը, սերտաճելով միմյանց, կարող են իրար օգտակար լինել․  «Եթե կա գործարար և չկա մշակույթ, ինչ իմաստ ունի այդ գործարարությունը, և ճիշտ հակառակը: Էդ աշխատանքը փոխադարձության մեջ գեղեցկացնում է մեր իրականությունը», - ասել է նա: 

Ֆասթ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքը Հայաստանում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։