«Ինտեր Մայամին» դուրս է եկել MLS-ի եզրափակիչ. Մեսսին գերազանցել է Պուշկաշի ռեկորդը
«Ինտեր Մայամին» MLS-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Նյու Յորք Սիթիի» նկատմամբ: Ֆորտ Լոդերդեյլում կայացած հանդիպումն աչքի ընկավ գոլերի առատությամբ և պատմական ռեկորդով, հաղորդում է armsport.am-ը:
«Ինտերի» կազմում հեթ-թրիքի հեղինակ դարձավ Տադեո Ալյենդեն: Մեկական գնդակ հեղինակեցին Տելասկո Սեգովիան և Մատեո Սիլվետին: «Սիթիի» կազմում միակ գոլը խփել է Ջասթին Հակը:
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցմամբ՝ ընթացիկ փլեյ-օֆֆում իր արդյունավետ շարքը հասցնելով 8 հանդիպման:
Այս ասիստը Մեսսիի կարիերայում 405-րդն էր: Այդ ցուցանիշով նա գերազանցել է լեգենդար հունգարացի հարձակվող Ֆերենց Պուշկաշի ռեկորդը՝ դառնալով ֆուտբոլի պատմության լավագույն ասիստենտը:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:
Եզրափակչում «Ինտեր Մայամին» կմրցի կիսաեզրափակիչ մյուս զույգի՝ «Սան Դիեգո» — «Վանկուվեր Ուայթքեփս» դիմակայության հաղթողի հետ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...