ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել է իր դիվանագետներին ամբողջ աշխարհում դադարեցնել վիզաների տրամադրումը Աֆղանստանի քաղաքացիներին, ասվում է Պետդեպարտամենտի հեռագրում, որի հետ ծանոթացել է Reuters-ը։
Այսպիսով, փաստացիորեն կասեցվել է հատուկ ներգաղթի ծրագիրը այն աֆղանցիների համար, որոնք իրենց երկրի 20 տարվա օկուպացիայի ընթացքում օգնել են Միացյալ Նահանգներին։
Ուրբաթ օրը բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված հեռագրում նշվում է, որ անմիջապես ուժի մեջ մտնելով՝ հյուպատոսական աշխատակիցներին պարտադրվում է մերժել ցանկացած դիմում՝ թե՛ ներգաղթի, թե՛ ոչ ներգաղթի վիզայի համար, ներառյալ հատուկ ներգաղթի վիզաների դիմումները։
Շաբաթ օրը Պետդեպարտամենտը հղում է արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, ըստ որի՝ «ԲՈԼՈՐ անձանց», որոնք ճանապարհորդում են աֆղանական անձնագրերով, «կասեցվելու է վիզաների տրամադրումը»։
Հեռագրում նշվում է, որ այս որոշումը ուղղված է «դիմողի ինքնությունը և վիզա ստանալու նրա իրավունքը՝ ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան» հաստատելուն։
ԱՄՆ-ի աֆղանցի դաշնակիցներին աջակցող կամավորական խումբը հայտարարել է, որ հեռագիրը Թրամփի վարչակազմի ջանքերի մաս է՝ կանխելու բոլոր աֆղանցիների մուտքը Միացյալ Նահանգներ։
Արդեն նշանակված հանդիպումները չեն չեղարկվի, սակայն դրանց ընթացքում հյուպատոսության աշխատակիցները պետք է մերժեն դիմողներին։ Պետդեպարտամենտը նաև նշել է, որ բոլոր հաստատված, բայց դեռ չտպված վիզաները պետք է չեղարկվեն, իսկ արդեն տպվածները՝ ոչնչացվեն։
Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունն անորոշ ժամանակով կասեցրել էր աֆղանցի քաղաքացիների ներգաղթի դիմումների մշակումը։ Մինչև 2021 թվականը շուրջ 200 հազար աֆղանցի էր մուտք գործել ԱՄՆ՝ փախստականների և հատուկ վիզաների ծրագրերի շրջանակում։
Ներկայումս մշակվում են ևս մոտ 265 հազար աֆղանցիների դիմումներ, որոնցից շուրջ 180 հազարը ԱՄՆ կառավարության համար աշխատող անձանց հատուկ ներգաղթի վիզաների համար են։
Չորեքշաբթի օրը Աֆղանստանում ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը կրակ էր բացել Վաշինգտոնում՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայողների վրա։ Նրանցից մեկը հետագայում մահացել է։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...