Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Եվրոպայում սրընթացորեն կրճատվում են քաղցրահամ ջրի պաշարները. The Guardian

2002-2024թթ. արբանյակային նոր տվյալները տագնապալի միտում են ցույց տվել. Եվրոպայում սրընթացորեն կրճատվում են քաղցրահամ ջրի պաշարները, հատկապես ստորգետնյա, գրել է The Guardian-ը։

Հարավային եւ կենտրոնական տարածաշրջաններում, ինչպիսին են Իսպանիան, Իտալիան, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում, ստորգետնյա ջրերը ավելի արագ են սպառվում, քան հասցնում են լրացվել՝ կլիմայի փոփոխության համադրման, անբավարար տեղումների  եւ չափից ավելի ջրառի պատճառով։

Մասնագետները նշել են, որ գլխավոր խնդիրը տեղումների ռեժիմի փոփոխությունն է եւ չոր շրջանների տեւողության ավելացումը։ Անգամ կայուն ջրաբեր հորիզոնները, որոնց վրա առաջ հենվում էին որպես հուսալի պահուստի, աստիճանաբար սպառվում են։ Դա սպառնալիքի տակ է դնում խմելու ջրով ապահովումը, գյուղատնտեսությունը եւ կայուն էկոհամակարգերը շատ տարածաշրջաններում։

Մի շարք երկրներում ջուրը բնակչության համար ստանում են ստորգետնյա աղբյուրներից։ Այնտեղ, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակն ընկնում է, մեծանում է դեֆիցիտի վտանգը, հատկապես չորային տարածաշրջաններում։

Գիտնականները եւ փորձագետները նախազգուշացնում են․ սովորական միջոցները, ինչպիսին է նոր պահուստարանների եւ ենթակառուցվածքի շինարարությունը, կարեւոր են, բայց դրանք հարյուր տոկոսով չեն լուծում խնդիրը։ Անհրաժեշտ է շտապ վերակողմնորոշում ջրի խնայողական օգտագործման իմաստով, դրա կրկնակի օգտագործում եւ կայուն պլանավորում։

Եթե միջոցներ չձեռնարկվեն, հետեւանքները կարող են լուրջ լինել․ մարդկանց եւ գյուղատնտեսության համար ջրի անբավարարությունից մինչեւ բնապահպանական աղետ, երբ բնական ջրամբարները եւ ընդերքը կչորանան, իսկ անտառները եւ դաշտերը կկորցնեն կայունությունը։