Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Կարևոր է ստեղծել և խթանել աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար․ «Մեր ձևով»

«Մեր Ձևով» ժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել․

Հարգելի՛ հայրենակիցիներ,

Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, մեզ հիշեցնում է, որ ներառական հասարակությունը ոչ թե բարեգործություն է, այլ հավասար իրավունքների ու արժանապատվության հիման վրա կառուցվող իրականություն։ Սա օր է՝ տեսնելու, լսելու և գործելու։

Մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն հնարավորությունները, ինչ բոլորը՝ կրթվելու, աշխատելու, ստեղծագործելու և լիարժեք կյանքով ապրելու համար։ Նրանք պետք է ներառված լինեն պետական կառավարման համակարգում իշխանության երեք թևերում օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, ըստ իրենց գիտելիքների, ունակությունների և աշխատանքային փորձի։ Աշխատանքն ինքնուրույնության, ինքնահաստատման և հասարակական կյանքում ակտիվ մասնակցության ամենակարևոր ուղիներից մեկն է։ Այդ պատճառով հատկապես կարևոր է ստեղծել և խթանել աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ապահովելով հասանելիություն, հարմարեցված պայմաններ, արդար մրցակցություն ու մասնագիտական աճի հնարավորություններ։

Ներառումը նշանակում է ոչ միայն հարմարեցված շենքեր ու ճանապարհներ, այլ նաև՝ վերաբերմունք, մշակույթ և որոշումներ, որոնք հաշվի են առնում յուրաքանչյուր մարդու կարիքները։ Երբ մենք աշխատանք ենք տալիս, հմտություններ ենք զարգացնում, կամ պարզապես հեռացնում ենք խոչընդոտները, մենք օգնում ենք ոչ թե մեկ անձի, այլ ուժեղացնում ենք ամբողջ հասարակությունը։

Այս օրը եկե՛ք ևս մեկ անգամ վերահաստատենք մեր պատրաստակամությունը՝ կառուցելու հասարակություն, որտեղ որևէ մեկը դուրս չի մնում, և որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները սահմանափակված չեն միջավայրով կամ կարծրատիպերով։ Այս սկզբունքներով պետք է առաջնորդվել ոչ թե տարին մեկ օր, այլ տարվա բոլոր օրերին։ Միասին կարող ենք ստեղծել արժանապատիվ, անկախ և լիարժեք կյանք ապահովող պայմաններ բոլորի համար։

Հաշմանդամություն ունեցող անձինք մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում։

Մեր նպատակն է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց և մեր յուրաքանչյուր նախաձեռնության մեջ նրանց համար ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք կարողանան աշխատել և արժանապատիվ կյանք ունենան։ Սա մեզ համար պատիվ է։