Ֆասթ Բանկի հովանավորությամբ 16 հազար 667 ծառ է տնկվելու
Ֆասթ Բանկը ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում 12 մլն 250 հազար ՀՀ դրամ գումար է տրամադրել Լոռու մարզում նոր անտառի հիմնման նախագծին։ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ 5,55 հա տարածքում 16 հազար 667 ծառ է տնկվելու։
Ֆասթ Բանկում սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրերին զուգահեռ առաջնահերթություն են տալիս նաև Հայաստանի բնապահպանական խնդիրների հաղթահարմանը, քանի որ բնության պահպանությունը, անապատացումն ու օդի աղտոտվածությունը լրջագույն հիմնախնդիրներ են, որոնք այսօր հրատապ լուծումներ են պահանջում։ Բանկը քանիցս տարբեր նախաձեռնություններով արդեն իսկ աջակցել է բնապահպանական ծրագրերի և այս ներդրումով ևս նպաստ կբերի կանաչապատ տարածքների ավելացմանը։
Անտառհիմնումն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։ Նախատեսված է առաջիկա 3 տարում 100 հա նոր անտառ հիմնել Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։ Ընդհանուր թվով տնկվելու է 300 հազար տեղական անտառային տեսակի ծառ: Նախագծի ավարտին համայնքային հողերը և դրանց վրա ձևավորված անտառային էկոհամակարգը վերադարձվելու են համայնքին, և անտառը դառնալու է համայնքի սեփականությունը: Անտառհիմնումն իրականացնելու համար համատեղ ծախսվելու է 250 մլն դրամ։
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանն ընդգծել է, որ նոր անտառների հիմնումը երկարաժամկետ ներդրում է, որը կարևոր է մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ նշել է․ «Համոզված եմ՝ այս աշխատանքը շարունակական է լինելու, և մեր համատեղ ջանքերը կերտելու են այն Հայաստանը, որը պարտավոր ենք թողնել հետագա սերունդներին»։
Նախագծի իրականացումը կնպաստի օդի աղտոտվածության նվազեցմանը, ջրային պաշարների պահպանմանը, հողի էրոզիայի և անապատացման դեմ պայքարին և համայնքներում կայուն, կանաչ զարգացման հնարավորություններ ստեղծելուն։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ամենատարբեր հիմնախնդիրների լուծմանը, ներդրումներ է կատարում կրթության, սպորտի , մշակույթի և այլ ոլորտներում։
Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից