Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր

Գիտնականները կարողացել են օգտագործել հին արևային վահանակներից ստացված սիլիցիումը մաքուր ջրածին արտադրելու համար։ Դա վառելիքը դարձնում է տնտեսապես շահավետ, իսկ մարտկոցի թափոնները արդյունավետորեն վերամշակվում են, գրում է focus.ua–ն։

Ամոնիակը վաղուց է համարվում ջրածնի ամենախոստումնալից աղբյուրներից մեկը։ Սակայն դրա արդյունահանումը պահանջում է բարձր ջերմաստիճաններ և բարդ մաքրման համակարգեր։ Ուլսանի գիտության և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում (UNIST) մշակված տեխնոլոգիան լուծում է այդ երկու խնդիրներն էլ։

Մասնագետները օգտագործել են գնդիկավոր մանրացում կոչվող գործընթաց։ Գազային ամոնիակը, մանրացված սիլիցիումը և փոքր կերամիկական կամ պողպատե գնդիկները տեղադրվում են փակ տարայի (գնդային ջրաղացի) մեջ։ Տարան ուժեղ թափահարվում է։ Մեխանիկական ցնցումը և շփումը ակտիվացնում են սիլիցիումը, որը մոտավորապես 50°C ջերմաստիճանում սկսում է արագ քայքայել ամոնիակը անջատելով ջրածին (H₂)։ Ռեակցիայի ընթացքում առաջանում է նաև ազոտ, բայց ի տարբերություն ջրածնի, այն դուրս չի գալիս, փոխարենը այն անմիջապես ռեակցիայի մեջ է մտնում սիլիցիումի հետ առաջացնելով սիլիցիումի նիտրիդ։ Արդյունքում ստացված արդյունքը 100% մաքուր ջրածին է, որը լրացուցիչ մաքրման կարիք չունի։

Նշենք, որ օգտագործված արևային վահանակներից արդյունահանված սիլիցիումը իդեալական է այս գործընթացի համար։ Փորձարկումները ցույց են տվել, որ վերամշակված հումքի միջոցով արտադրված ջրածնի արդյունավետությունն ու մաքրությունը համեմատելի են առևտրային սիլիցիումի փոշուց ստացվածների հետ։ Ռեակցիայի ենթամթերքը՝ սիլիցիումի նիտրիդը (Si₃N₄), ապացուցել է իր արժեքը մարտկոցային նյութի համար։ Այս նյութից պատրաստված անոդներով լիթիում-իոնային կուտակման մարտկոցները ցուցաբերել են բարձր հզորություն և պահպանել են իրենց աշխատանքի ավելի քան 80%-ը 1000 լիցքավորման ցիկլից հետո էլ։ Տնտեսական վերլուծության համաձայն, եթե հաշվի առնենք արևային վահանակների թափոններից ստացված սիլիցիումի նիտրիդի վաճառքից ստացված եկամուտը, ջրածնի արտադրության արժեքը դառնում է բացասական (-7.14 դոլար մեկ կիլոգրամի համար):

Այս հայտնագործությունը շրջանաձև տնտեսության վառ օրինակ է, որտեղ մեկ արդյունաբերության թափոն նյութերը (հին արևային վահանակները) դառնում են արժեքավոր հումք երկու այլ արդյունաբերությունների՝ ջրածնային էներգիայի և մարտկոցների արտադրության համար: Հաշվի առնելով այն, որ մինչև 2050 թվականը աշխարհը կկուտակի ավելի քան 80 միլիոն տոննա արևային վահանակների թափոն, այս տեխնոլոգիան ունի հսկայական ներուժ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]