Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Հնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել

Վլադիմիր Պուտինի Հնդկաստան այցի նախօրեին նրա ներկայացուցիչները կարողացել են ավարտել Ռուսաստանից միջուկային սուզանավի վարձակալության վերաբերյալ բազմամյա բանակցությունների գործընթացը։

Բանակցությունները ձգձգվել են գրեթե մեկ տասնամյակ, քանի որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ գնի շուրջ: Այժմ նրանք համաձայնության են եկել, որ Հնդկաստանը սուզանավը կվարձակալի 10 տարով՝ 2 միլիարդ դոլարով, Bloomberg-ին հայտնել են իրադրությանը ծանոթ անձինք: Գինը ներառում է տեխնիկական աջակցություն պայմանագրի ողջ տևողության ընթացքում: Նավը կարող է կրել միջուկային հրթիռներ, բայց, պայմանագրի համաձայն՝ չի կարող օգտագործվել պատերազմի ժամանակ:

Հնդկաստանին միջուկային սուզանավ է անհրաժեշտ՝ իր նավաստիներին մարզելու և սեփական նավերը կառուցելու ընթացքում միջուկային ռազմածովային գործողություններ կազմակերպելու եղանակները սովորելու համար։ Այն արդեն ունի երկու միջուկային սուզանավ, բայց ռուսականը ավելի մեծ կլինի։ Նման նավատորմի զարգացումը Հնդկաստանին թույլ կտա ձևավորել միջուկային եռյակ՝ ցամաքից, ծովից և օդից միջուկային հարվածներ հասցնելու կարողություն։

Սուզանավը նախատեսվում է մատակարարել երկու տարվա ընթացքում, սակայն նախագծի բարդության պատճառով վերջնաժամկետը կարող է հետաձգվել, հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։ Հնդկաստանը նախկինում վարձակալել էր ռուսական սուզանավ, որը վերադարձվել է 2021 թվականին։

Վարչապետ Նարենդրա Մոդին երկար ժամանակ փորձել է չեզոքություն պահպանել Ուկրաինայում պատերազմի ժամանակ։ Նա նույնիսկ այցելել է Կիև, որտեղ հույս են ունեին միջնորդել խաղաղության գործընթացը։ Սակայն Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ նախ առևտրային պատերազմ սանձազերծելը, ապա ամռանը ներմուծման մաքսատուրքերը մինչև 50%-ով ավելացնելու մասին հայտարարությունը․ երբ հնդիկ բանակցողները կարծում էին, որ մոտ են Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը, Մոդիին գնացել է Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհով։

Պուտինի այցի ընթացքում, որը սկսվում է հինգշաբթի օրը, հնդկական պատվիրակությունը մտադիր է քննարկել Ռուսաստանից լրացուցիչ զենքի գնման հարցը։