Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը
Ֆասթ Բանկի աջակցությամբ արդիականացվել և ամբողջությամբ վերանորոգվել են Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքի ամբողջ տարածքը։ Կապանի թատրոնը, որը համարվում է քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը, այս տարի նշում է իր 90-ամյակը։
Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանն ընդգծել է, որ այս աջակցությունը լավ նախադեպ է․ «Քանի որ սկզբնականում շենքը թատրոն չի եղել, իր կառուցվածքը, մուտքի կառուցվածքն էլ էր սխալ՝ թատրոն մտնելիս միանգամից սանհանգույցներն են: Մեզ համար շատ կարևոր էր, որ այն գոնե մի քիչ քաղաքակիրթ տեսք ունենա: Մեզ առաջարկեցին, որ Ֆասթ Բանկը կառուցի, նորոգի ամբողջությամբ: Իրենք եկան քանդեցին, գծեցին, սարքեցին: Հիմա գոնե այդ հարցով՝ մուտքի հարցով, սանհանգույց, հերթապահություն, դրամարկղ իրենց շնորհիվ կառուցվել է»: Նրա խոսքով՝ սա բացառիկ օրինակ է՝ ինչպես կարող են մեծ ընկերությունները մասնակցել մշակութային կյանքին և իրական ներդրում անել համայնքի համար կարևոր կառույցներում։
Արդիականացված մուտքն ու սանհանգույցները ևս մեկ քայլ են դեպի արժանապատիվ մշակութային միջավայր ինչպես տեղի հանդիսատեսի, այնպես էլ հյուրերի համար։ Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակութային օջախներին՝ նպաստելով այդ կառույցների արժանապատիվ ու ժամանակակից միջավայրի ձևավորմանը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից