Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է

ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում երեկ հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է «WBL, WBF, UBO վարկածներով աշխարհի չեմպիոն» Յուրի Սաքունցին, մեր խորին համոզմամբ, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է։

Խոսքը ոչ թե WBC, WBA, IBF, WBO մակարդակի աշխարհի տիտղոսների մասին է, այլ երկրորդական, քիչ ճանաչված կազմակերպությունների գոտիների, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտի իրական էլիտայի հետ նույն հարթակում դնելը մեղմ ասած՝ մոլորեցնող է։ Նոյեմբերի 23-ին Թաիլանդում Սաքունցը հաղթել է 40-ամյա թայլանդացի վետերան Պիպատ Չայպորնին, որի կարիերային մեջ արդեն երկու տասնյակ պարտության կարգի ցուցանիշ կա։ Դա նորմալ է երկրորդական շոուների համար, բայց որևէ կապ չունի աշխարհի բարձրագույն կարգի տիտղոսային մենամարտերի մակարդակի հետ։ Սա ոչ թե «նոր նշաձող» է համաշխարհային մարզաշխարհի համար, այլ սովորական պրոֆ շոու՝ գեղեցիկ փաթեթավորմամբ։

Խնդիրը Սաքունցի մեջ չէ․ մարդը անում է իր գործը, մենամարտում, հաղթում, գումար է վաստակում։ Խնդիրը նախարարության մեջ է, երբ երկրորդական գոտիները պետական մակարդակով ներկայացվում են որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակության նվաճումներ։ Այսպես պետությունն ինքն է ոչնչացնում իր իսկ չափանիշները՝ հավասար նշանի տակ դնելով իրական աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին և ցանկացած «աշխարհի գոտի» ունեցող մարզիկի։

Ավելացնենք նաև ամենակարևորը․ նույն Հասմիկ Ավագյանը այս տարի չի բարեհաճել ընդունել ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին կամ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազատ Լալայինին։ Մարդիկ, ովքեր օլիմպիական մարզաձևերում իրական աշխարհի չեմպիոնություն են բերել Հայաստանին, պետական մակարդակով նույն ուշադրությունը չեն ստանում, ինչ չորս-հինգ տարբեր «վարկածներով» աշխարհի գոտի հավաքած պրոֆ բռնցքամարտիկը։

Սա արդեն պարզապես անհատական վերաբերմունքի հարց չէ, այլ սիմպտոմ՝ թե ինչպես է պետությունը շփոթում շոուն և բարձր մրցակցային սպորտը, իսկ սիմվոլիկ գնահատանքը տալիս է ոչ թե մեր իրական լեգենդներին, այլ PR-ի համար հարմար պատմություններին։