Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա Վլադիմիրովնային

Bemel Production-ը հանդիսատեսին առաջարկում է ամանորյա նոր,  համարձակ և մեծահասակների համար նախատեսված ներկայացում՝ «Սնեգուրաչկա Վլադիմիրովնան»։

«Ես այստեղ իսկական Ձյունանուշը չեմ։ Ավելի շատ խաբեբա, փոփոխական, զավեշտալի կերպար է: Շատ դժվար, բայց շատ հետաքրքիր աշխատանք է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:

Չնայած ներկայացումը լեցուն է զավեշտով և խառնաշփոթով, վերջում բեմ է բարձրանում իսկական հայկական Կաղանդ պապիկը։ Այդ պահին Ջուլիետան վերջապես իրականացնում է մանկության երազանքը՝ դառնալով այն իրական Ձյունանուշը, որը երբևէ չի կարողացել լինել։

«Երկրորդ դասարանում ինձ ընտրել էին որպես Ձյունանուշ, բայց ընտանիքը մեծ էր, զբաղվելու ժամանակ չկար, շորը չկարողացանք կարել։ Ասեցին՝ դու չես կարող լինել։ Երազանքս այդպես մնաց։ Եվ հիմա, այս ներկայացման մեջ, թեկուզ ոչ սկզբից և ոչ դասական ձևով, բայց վերջում դառնում եմ հենց այն իրական Ձյունանուշը, որի մասին երազել էի»,- պատմեց Ջուլիետա Ստեփանյանը:

Ջուլիետա Ստեփանյանը խոստովանում է, որ իր նոր դերը ֆիզիկապես ու հոգեբանորեն բավական բարդ է:  Ձմեռ Պապիկի դերը մարմնավորում է Արա Սարգսյանը, իսկ ներկայացման բեմադրիչն ու հեղինակը Տիգրան Գյուլումյանն է: Ներկայացման մեջ ընդգրկված են Արա Սարգսյանը, Սամվել Բաղինյանը, Արծրուն Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանը:

Ներկայացումը 16+ տարիքային սահմանափակում ունի և տարբերվում է իր անսպասելի մոտեցմամբ․ այստեղ տոնական հեքիաթը վերածվում է հումորով լի պատմության։

Սյուժեն հեռու է դասական ձյունանուշյան պատմություններից․ այստեղ Ձմեռ Պապը՝ Մարոզը, Սնեգուրոչկան ավելի շատ մաֆիայի անդամների են հիշեցնում, որոնք փորձում են բանկից գումար գողանալ՝ հորինելով ամենատարբեր հնարքներ։

«Սնեգուրաչկա Վլադիմիրովնան» համադրում է ինտելեկտուալ հումոր, սուր իրավիճակներ, ռեժիսորական հետաքրքիր լուծումներ և մեծահասակների համար նախատեսված թեթև, բայց մտածողության տեղ թողնող նյութ։

Bemel Production-ի պրեմիերան խոստանում է բեմում սուր հումոր, գեղեցիկ լուծումներ և տոնական տրամադրություն: