Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին

Nissan-ը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին: Արևային վահանակները կարող են տարեկան ապահովել մինչև 3000 կմ վազք, գրում է korrespondent.net–ը:

Ճապոնիայում կայանալիք ցուցահանդեսում ընկերությունը կներկայացնի Sakura էլեկտրական մեքենան՝ Ao-Solar Extender արևային մոդուլով, որը թույլ է տալիս այս մոդելի միջին սեփականատերերին գրեթե ամբողջությամբ վերացնել լիցքավորման կայանների անհրաժեշտությունը։  Ao-Solar Extender-ը համակարգ է, որն օգտագործում է արևային էներգիան մեքենան լիցքավորելու համար։ Carscoops-ի տվյալներով՝ տեխնոլոգիան կցուցադրվի Japan Mobility Show-ում, որտեղ այն կտեղադրվի Nissan Sakura քաղաքային էլեկտրական մեքենայի վրա։

Արևային մոդուլը բաղկացած է տանիքին ամրացված տուփից՝ 300 վատտանոց վահանակով, նաև կայանման ժամանակ դրանից դուրս է գալիս լրացուցիչ 200 վատտանոց վահանակ՝ ստեղծելով էներգիայի արդյունավետ հավաքման համակարգ։ Արտադրողի խոսքով դա տարեկան ապահովում է մինչև 3000 կմ ազատ երթևեկության հնարավորություն։

Nissan-ի հետազոտությունը ցույց է տվել, որ Sakura-ի սեփականատերերի մեծ մասը կարճ ճանապարհորդություններ է կատարում, ուստի նրանց համար նոր տեխնոլոգիան կարող է գործնականում վերացնել արտաքին լիցքավորման անհրաժեշտությունը։ Լրացուցիչ առավելություններից են արևապաշտպանիչ գործառույթը, որը նվազեցնում է սրահի տաքացումը և օդորակման էներգիայի սպառումը։ Արտակարգ իրավիճակներում Ao-Solar Extender-ը կարող է նաև ծառայել որպես պահեստային էներգիայի աղբյուր։ Ինչպես նշել է Nissan-ը, համակարգը նախատեսված է ոչ միայն էլեկտրացանցից կախվածությունը նվազեցնելու, այլ նաև ցույց տալու համար, որ արևային էներգիան կարող է լինել քաղաքային էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության կենսունակ աղբյուր։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]