Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ հիասթափված է վերջին շրջանում ակումբում իր ունեցած դերից և դիտարկում է հեռանալու տարբերակները։

Եգիպտոսցին վերջին երեք խաղերը մեկնարկել է պահեստայինների նստարանից։ Մերսիսայդցիների վերջին երեք խաղերում 33-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում ընդամենը մեկ խաղակես է անցկացրել։

«Ես պահեստայինների նստարանին եմ արդեն երրորդ խաղն անընդմեջ, և կարծում եմ՝ սա իմ կարիերայում առաջին անգամն է։ Զգացողություն է, որ ակումբը որոշել է ինձ դարձնել քավության նոխազ։

Բայց ես չեմ կարծում, որ ես եմ խնդիրը։ Ես շատ բան եմ արել այս ակումբի համար։ Ես ուզում եմ հարգանք։ Ես պարտավոր չեմ ամեն օր պայքարել իմ դիրքի համար, քանի որ ես այն վաստակել եմ։ Ես ոչ մեկից լավը չեմ, բայց ես վաստակել եմ իմ տեղը։ Այդպիսին է ֆուտբոլը։ Այդպիսին է այն։ Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ է պատահելու։

Բայց ես չեմ հաշտվի այս իրավիճակի հետ։ Ես այս ակումբի համար շատ բան եմ արել։Ես խաղացել եմ այս ակումբում, Պրեմիեր լիգա գալուց ի վեր ես այս սերնդի խաղացողների շրջանում ամենաշատ գոլերն եմ խփել։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ինձանից ավելի շատ գոլեր է խփել կամ գոլային փոխանցումներ կատարել ամբողջ Պրեմիեր լիգայում։ Հիշում եմ՝ որոշ ժամանակ առաջ Հարի Քեյնը 10 խաղում գոլ չէր խփել, և լրատվամիջոցներում բոլորը ասում էին. «Օ՜, Հարին անպայման կխփի», բայց երբ խոսքը Մոյի մասին է, բոլորը ասում էին. «Նա պետք է պահեստայինների նստարանին լինի»։ Կներես, Հարի՛», - Սալահի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Սալահը խոստովանեց, որ «Բրայթոնի» դեմ խաղը կարող է վերջինը լինել «Լիվերպուլի» կազմում։ Դրանից հետո հարձակվողը կմեկնի Եգիպտոսի հավաքական՝ մասնակցելու Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը և կարող է չվերադառնալ Անգլիա։