Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի

ԱրարատԲանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2025թ․ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»։

«Global Finance-ի լավագույն ենթապահառու բանկի մրցանակակիր են ճանաչվում այն առաջատար կազմակերպությունները, որոնք սահմանում են նոր չափանիշներ ենթապահառության ծառայությունների գերազանցության համար»,- նշել է Global Finance-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: 

Մրցանակակիրներին ընտրելիս Global Finance խմբագրական խորհուրդը հաշվի է առել շուկայի հետազոտության արդյունքները, ինչպես նաև փորձագիտական աղբյուրների և բանկերի կարծիքները՝ տեղական շուկայում և տարածաշրջանում հուսալի և լավագույն ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին։

Մրցանակաբաշխության հաղթողներին ընտրել են ըստ հաճախորդների հետ հարաբերությունների, սպասարկման որակի, տեխնոլոգիական հարթակների, հետհաշվարկային գործողությունների, բիզնեսի շարունակականության ծրագրերի և այլ չափանիշների:

Global Finance-ի մասին

«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի լսարանը ներառում է կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ գրասենյակները` աշխարհի տարբեր երկրներում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերած առաջատար բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

ԱրարատԲանկի մասին

«ԱրարատԲանկ» ԲԲԸ Հայաստանի փորձառու բանկերից մեկն է՝ իր մասնաճյուղային ցանցով  հայաստանյան բանկերի առաջատարներից է։ Գործունեություն ծավալելով շուրջ 35 տարի՝ առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Բանկի գործունեությունն ուղղված է լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից