Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանին և «Արեգնազան» կրթահամալիրին հանձնեցին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները՝ փոքր արհեստական արբանյակով, վերգետնյա կայանով, պարաշյուտով և գործնական ուղեցույցներով համալրված։ Դպրոցների ուսուցիչները նախապես վերապատրաստվել են CIPR Aerospace-ի մասնագետների կողմից ուսումնական փաթեթի թեմաներով և հիմա արդեն հնարավորություն ունեն իրական արբանյակներով դասեր անցկացնել աշակերտների համար։
Ucom-ը շարունակում է աջակցել CIPR Aerospace կենտրոնի «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագրին, որի մեկնարկը արդեն տրվել է Վանաձորում և Օձունում։ Նախաձեռնության նպատակն է տիեզերական ինժեներական կրթությունը դպրոցականների և ուսուցիչների համար հասանելի դարձնել՝ իրագործելով «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարը։
«Ucom-ում մենք մեծ նշանակություն ենք տալիս տեխնոլոգիական կրթությանը և ամեն ինչ անում ենք, որ ավելի ու ավելի մեծ թվով երեխաներ դեռ դպրոցից սկսած ծանոթանան աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիաներին։ Այս ծրագրի միջոցով մենք աշակերտներին հնարավորություն ենք տալիս դպրոցական նստարանին նստած աշխատել իրական արբանյակների նմուշների հետ և մտածել այնպես, ինչպես մտածում են ՆԱՍԱ-ի ու Սփեյս-Էքս-ի ինժեներները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
CIPR Aerospace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, ՆԱՍԱ-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CanSat-ը և PocketQube-ը, ինչպես նաև տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր՝ դպրոցների և համալսարանների համար:
«Մեր թիմը շարունակբար զարգացնում է տիեզերագիտության և ավիատիեզերական ինժեներության ուսումնական մոդելներ, որոնք թույլ են տալիս դպրոցականներին իրական գործիքակազմով ուսումնասիրել այս ոլորտը։ Այս փաթեթով աշակերտները ստանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական ինժեներական գիտելիք՝ արբանյակների, վերգերտնյա կայանների և տվյալների հավաքագրման իրական փորձ։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ ծրագրի տարածումն ապահովելու և դպրոցներին այս հնարավորությունը տրամադրելու համար»,– նշել է CIPR Aerospace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։
Նախաձեռնությունը միտված է STEM կրթության խորացմանը, ավիատիեզերական ճարտարագիտության առաջին քայլերի ձևավորմանը, մարզային դպրոցների տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ապագա ինժեներների համար պրակտիկայի և կարիերայի նոր հնարավորությունների ստեղծմանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից