Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում

«ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հաղորդակցական ընկերությունը 2025 թվականին արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում։ Ընկերությունը 2025 թ.-ին իրականացրած նախագծերի համար մասնագիտական ճանաչում է ստացել բրիտանական «World Brand Design Society Award», շվեյցարական «Davos Communications Award» և ամերիկյան «MUSE Creative Award»-ի շրջանակում։ Այս մրցանակները ընդգծում են Հայաստանի հաղորդակցական ոլորտի միջազգային մրցունակ որակն ու ներուժը՝ այն դասելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի լավագույն ստեղծարար նախագծեր արտադրողների շարքին:

«ԱքսելՄոնդրիանը» արժանացել է «World Brand Design Society»-ի կողմից շնորհվող 2025թ. բրոնզե մրցանակի բրենդինգի և բրենդի ինքնության անվանակարգում։ World Brand Design Society-ի ժյուրիի կողմից քննվող տարեկան նախագծերը հասնում են 1000-ի և բրենդի ինքնության նախագծի համար միայն 15 ընկերություն է ընտրվել Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից և Հայաստանից:

2025թ. հաջորդ մասնագիտական ձեռքբերումը «ԱքսելՄոնդրիանի» համար «Davos Communications Award»-ն է, որտեղ ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանն արժանացել է «Ոլորտի առաջնորդ» (Leader in Public Relations and Communications) արծաթե մրցանակին` ոլորտում իր ունեցած մասնագիտական ներդրման համար։ «Davos Communications Award»-ը Դավոսի ֆորումի ամենամյա մրցանակն է, որը 2010-ից ի վեր շնորհվում է անհատների և ընկերությունների` բացառիկ և նախադեպ սահմանող աշխատանքների համար:

Ի հավելումն, «ԱքսելՄոնդրիանի» «I’m Not That Kind of Girl» արշավը, նկարահանված «BLŪRE» զարդերի բրենդի ապրանքանիշի համար, դարձել է MUSE ստեղծագործական մրցանակի դափնեկիր` նորաձևության ֆիլմ (fashion film) անվանակարգում ստնաալով պլատինե մրցանակ: Ամբողջությամբ Հայաստանում ստեղծված նախագիծը ընդգծում է BLŪRE-ի ժամանակակից, լազուրից ոգեշնչված դիզայնի տեսլականը և համարձակ կանացի գեղագիտությունը: MUSE ստեղծագործական մրցանակաբաշխությունը, որը անց է կացվում Միացյալ Նահանգներում 2015 թվականից International Awards Associate (IAA)-ի կողմից, ներգրավում է մի քանի հազար հայտ գովազդի, դիզայնի և թվային հաղորդակցության կատեգորիաներում, իսկ հաղթողներին ընտրում է միջազգային ժյուրին:

«Գործընկերների կողմից մասնագիտական բարձր գնահատանքի արժանալը ուրախալի և պարտավորեցնող է մեզ համար։ Աշխարհում, որտեղ առաջընթացի անվան տակ էժանացվում և ստանդարտիզացվում է արվեստը, պոեզիան, ստեղծարարությունը, ուրախ ենք, որ մեր ստեղծած պատմությունները ոգեշնչում են մարդկանց` հավատալու գեղեցիկին, բարուն, վսեմին, լավին։ Շնորհակալություն ԱքսելՄոնդրիան թիմին, ում սկզբունքայնությունն ու աշխատասիրությունը այս մրցանակները հնարավոր են դարձրել։ Շնորհակալություն մեր գործընկերներին, որ վստահել են իրենց նախագծերը, միասին անցել ճանապարհը մեզ հետ»,- ասել է «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը:

«ԱքսելՄոնդրիան» ընկերությունը հիմնադրվել է 2022-ին, և ստեղծարար նախագծեր է իրականացնում հանրային և մասնավոր սեկտորի համար ԵՄ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում: Այն տարածաշրջանի արագ զարգացող ընկերություններից մեկն է, որը ճանաչված է կոմերցիոն ֆիլմերում իր յուրահատուկ ձեռագրով, բրենդինգներով և անսպասելի մարքեթինգային արշավներով։ Ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը հաղորդակցական ոլորտի միջազգային որակավորված մասնագետ է և հանդիսանում է Օքսֆորդի համալսարանի Հեղինակության կառավարման ինստիտուտի առաջին շրջանավարտներից մեկը։ Ընկերությունը գործում է հաստատագրված էթիկայի կանոնագրի համարձայն և գործում բրենդների ու ընկերություների հետ, որոնք հանրային բարիք են ստեղծում