Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովին
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association-ի կազմակերպած «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին։
Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում էին Զանգեզուրի Պղինձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի ղեկավար Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության երկրաբանական ֆոնդի ղեկավար Հարություն Մովսիսյանը։
Վարդան Ջհանյանը համաժողովին մասնակցում էր որպես հրավիրյալ բանախոս։ «Կրիտիկական կապեր․ արտադրողներ և օգտագործողներ երկխոսության մեջ» թեմայով պանելային քննարկման ընթացքում նա ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը հետևողականորեն զարգացնելու պատասխանատու հանքարդյունաբերությունը, բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և նպաստելու միջազգային կրիտիկական հանքանյութերի մատակարարման շղթաների կայունությանը։
Մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի ներդրումային հնարավորություններն ու զարգացման պոտենցիալը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից