Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Մառնեուլիի արևային էլեկտրակայանի շինարարության կապալառուն ստացել է վարկի հաստատում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից, որը կծածկի գրեթե աշխատանքների երեք քառորդը։ Բանկում նշում են, որ նոր արևային կայանը զգալի ներդրում կունենա Վրաստանի դեկարբոնացման գործընթացում։ ՎԶԵԲ-ի տվյալներով՝ բանկի ղեկավարությունը համաձայնեցրել է ITEC LLC ընկերության կողմից ներկայացված վարկային հայտը՝ Մառնեուլիում արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով։ ITEC-ի նախագիծը նախատեսում է Վրաստանում ամենախոշոր արևային էլեկտրակայանի ստեղծում՝ 73 ՄՎտ հզորությամբ։
Կայանի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 35 մլն դոլար։ ՎԶԵԲ-ը կֆինանսավորի նախագծի արժեքի 73 տոկոսը՝ 25.5 մլն դոլար։ «Նախագիծն ընդգծում է երկրի ամենախոշոր արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը, ինչը կարևոր քայլ է վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդլայնման գործում», – նշում են ՎԶԵԲ-ում։
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկում սպասում են, որ Մառնեուլիի արևային կայանը կդիվերսիֆիկացնի Վրաստանի էներգիայի աղբյուրները և կավելացնի «կանաչ» էներգիայի արտադրությունը, որը ներկայումս իրականացվում է միայն հիդրոէլեկտրակայանների միջոցով։ Բացի այդ, ՎԶԵԲ գնահատմամբ՝ Մառնեուլիի արևային էլեկտրակայանը կկրճատի CO2-ի արտանետումները Վրաստանում տարեկան շուրջ 21 հազար տոննայով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...