Ոչ միայն նավթամթերք. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին
Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Երեկ` դեկտեմբերի 8-ին, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի անմաքս տարանցումը որակել է որպես խաղաղության գործընթացին նվիրված ժեստ Թբիլիսիի կողմից։
«Պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա, բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի։ Մենք դրան պատրաստ ենք։ «Խաղաղության խաչմերուկը» և խաղաղության մասին բոլոր խոսակցությունները հենց դրա մասին են։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, առաջինը ցորենը եղավ։ Որքան շատ լինեն էներգակիրների այլընտրանքային աղբյուրները, լինի դա գազ, լինի գազ կամ այլ բան, այնքան լավ Հայաստանի համար։
Հայաստանը պետք է դրանից օգտվի և հնարավորություն տա, որ Ադրբեջանը նույնպես իր շահն ու հետաքրքրությունն ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով Նախիջևան կամ Թուրքիա հնարավորություն ունենա ապրանքն արտահանելու»,- նշեց Սիմոնյանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից