Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Քաղաքականություն

Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով

Ադրբեջանում ավարտին է մոտենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Նախկին նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների փաստաբանները դատարանում ընդամենը հերթապահ հայտարարություններ են արել՝ կոչ անելով արդարացնել իրենց պաշտպանյալներին, բայց փաստն այն է, որ Ադրբեջանը շինծու դատավարությամբ և կեղծիքներով ամեն ինչ արել է ոչ միայն այդ անձանց դատապարտելու, այլ նաև Հայաստանի Հանրապետության դեմ նյութեր հավաքելու նպատակով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը որևէ քայլ չեն կատարում հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Ավելին, Բեռլինում անդրադառնալով 23 հայ գերիների հարցին՝ Փաշինյանը պնդել է, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղության հաստատմամբ և փոքր քայլերով։

«Սա շատ զգայուն հարց է, մեր դիրքորոշումը հետևյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան՝ հակամարտության մթնոլորտում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։ «Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ հասցեագրել այս խնդիրը։ Բայց քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Դա է մեր դիրքորոշումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես։ Դա է մեր ընկալումը»,- ասել է Փաշինյանը։

Ըստ էության՝ գործող իշխանություններն ամենևին էլ շահագրգռված չեն ռազմագերիների վերադարձով՝ վստահ լինելով, որ նրանք գալուց հետո բավականին ամրապնդելու են ընդդիմադիր թևը, ուստի և ջանքեր չեն գործադրում վերջիններիս վերադարձի ուղղությամբ, իսկ մարդիկ արդեն 5 կամ 3 տարի շարունակ տառապում են ադրբեջանական բանտերում։

Մարիամ Գալստյան