Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է

5․174․990 դրամ․ ահա այսքան է կազմել «Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա արդյունքը, որն ամբողջությամբ ուղղվել է «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնի համակազմակերպիչ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ին։ Հիշեցնենք, որ Հեքըթոնի նպատակն էր խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը։

«Մի դրամի ուժի»  2025 թ-ի վերջին՝ դեկտեմբեր ամսվա ողջ արդյունքն ուղղվելու է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ հավատով ու մեծ լավատեսությամբ են այս անգամ ևս համագործակցում «Սիթի օֆ Սմայլի» հետ և  լիահույս են, որ հազարավոր մարդկանց բարի կամքի շնորհիվ Իդրամի և IDBank-ի փոխանցած մեկ դրամներն անպայման օգնելու են երեխաներին հաղթահարել առողջական խնդիրները․ « «Մի դրամի ուժի» նպատակն է ցույց տալ, որ անգամ ամենափոքր ներդրումն ունի մեծ ազդեցություն, երբ այն հազարավոր մարդկանց է համախմբում։  Եվ հենց այդ միասնական բարությունն է, որ թույլ է տալիս իրական հրաշքներ ստեղծել։ Հավատում ենք, որ այս անգամ ևս հանրության ակտիվ մասնակցությունը թույլ կտա մեզ աջակցել ավելի շատ փոքրիկների» ,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ընդգծում է․ «Չափազանց բարձր ենք գնահատում բազմաթիվ տարիների մեր համագործակցությունը IDBank-ի և Idram-ի հետ՝ «Մի դրամի ուժի» շրջանակում։ Այս տարիների մեր համագործակցության արդյունքում հարյուրավոր քաղցկեղի դեմ պայքարող երեխաներ կարողացել են ստանալ Հայստանում առկա լավագույն բուժումն ու խնամքը՝ ընտանիքների կողմից առանց մեկ դրամ ծախսելու։ «Մի դրամի ուժի» նման նախաձեռնությունների աջակցությամբ է նաև, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը կարողանում է շարունակել կյանքեր փրկող իր առաքելությունը»,-եզրափակեց Էսթեր Դեմիրճյանը։ 

Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։