Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան

«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչիկ Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Սիրելինե՛ր, հավանաբար կհիշեք 2025 թ. հուլիսյան դեպքերը, երբ ԵՊՀ ռեկտորի խայտառակ և անգրագետ հրամանով ես և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի մյուս բոլոր աշխատակիցները ազատվել էինք աշխատանքից:
 
Մենք անհապաղ սկսել էինք իրավական գործընթաց՝ դատական կարգով բողոքարկելով մեզ աշխատանքից ազատելու մասին ԵՊՀ ռեկտորի հրամանները:
 
Օրերս դատարանի կողմից հրապարակված վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ կենտրոնի աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու մասին հրամանը (յուրաքանչյուր աշխատակցի գործ քննվում է առանձին, մյուս վճիռները հրապարակվելու են դեկտեմբեր-փետրվար ամիսներին):
 
Արդյունքում ԵՊՀ-ն ստիպված է լինելու կրել զգալի ֆինանսական պարտավորվածություն՝ արկածախնդիրների քմահաճույքով և քաղաքական պատվերով պայմանավորված: Բայց կարծում եմ ԵՊՀ ռեկտորին դա այնքան էլ չի անհանգստացնի, որովհետև վերջին մի քանի տարիներին համալսարանը մի քանի տասնյակ միլիոն դրամների փոխհատուցումներ է տրամադրել ԵՊՀ-ից ապօրինի կերպով ազատված աշխատակիցներին: Շարքը վստահաբար շարունակվելու է:
 
Ի դեպ դատական նիստերի ընթացքում մի աննախադեպ բան պարզվեց (նույնիսկ դատավորներն էին զարմանում, որ իրենց պրակտիկայում նման դեպքի չեն առնչվել).
 
Մեզ 2025 թ. հուլիսի 9-ին ծանուցել են աշխատակից ազատման վերաբերյալ՝ որպես հիմք վկայակոչելով նաև մեր հաստիքների լուծարված լինելու հանգամանքը: Սակայն դատական նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ մեր «խելոքները» մեր հաստիքները իրականում լուծարել են 2025 թ. սեպտեմբերի 3-ին (մեզ ծանուցելուց շուրջ երկու ամիս հետո)՝ ԵՊՀ «չքաղաքականացված» հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
 
Իսկ ԵՊՀ ներկայացուցիչը (ով շատ անհարմար իրավիճակներում էր հայտնվում դատական նիստերի ընթացքում) պնդում էր, որ իրենք հուլիսին կանխատեսել են, որ սեպտեմբերին հոգաբարձուների խորհուրդը կարող է լուծարի մեր հաստիքները:
 
Արդարությունը վերականգնվելու է, իսկ ապօրինություններ թույլ տվողների հետևից գալու են: