Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը

Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը՝ երկու երկրների միջև հակամարտության ֆոնին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Կամբոջայի Ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին հայտնումէ ՌԻԱ Նովոստին։

«Կամբոջան դադարեցրել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը», - ասվում է հայտարարության մեջ։

Թաիլանդական «Խաոսոտ» թերթը շաբաթ առավոտյան հաղորդել է, որ Թաիլանդի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել կամբոջական կողմում՝ ոչնչացնելով կամուրջ և սահմանի երկայնքով ենթադրյալ կառույցներ։

Անցյալ շաբաթավերջին Թաիլանդի և Կամբոջայի սահմանային գոտիներում մարտերը սրվել էին։ Երկու կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի խախտման մեջ, իսկ թաիլանդական կողմը օդային հարված հասցրեց ռազմական օբյեկտներին։

Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ սահմանային բախումների ժամանակ Թաիլանդը կորցրել է երեք քաղաքացիական անձ և ինը զինծառայող, ավելի քան 120-ը վիրավորվել են։ Կամբոջայի իշխանությունները հայտնել են 11 քաղաքացիական անձի մահվան, այդ թվում՝ մեկ նորածնի, և 74 վիրավորի մասին։ Մարտերի պատճառով Թաիլանդի սահմանային նահանգների մոտ 400,000 բնակիչ տարհանվել է, մինչդեռ Կամբոջայում ավելի քան 300,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։