Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է

Մերձմոսկովյան Գորկի-2 գյուղի դպրոցում դեռահասը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի և աշակերտների վրա, ինչի հետևանքով 4-րդ դասարանի մեկ երեխա մահացել է, 4 հոգի՝ վիրավորվել, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Դպրոցի վրա հարձակված դեռահասը սելֆի է արել՝ 4-րդ դասարանի սպանված աշակերտի ֆոնին: Նա նաև հրապարակել է իր սաղավարտի լուսանկարը՝ ծայրահեղական մեջբերումներով, որի վրա գրված էր «Sygaown» բառը՝ հղում անելով 2022 թ. ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային կրակոցներին։ Մյուս նկարում նրա բաճկոնի վրա գրված է Բրենտոն Տարանտիի անունը, որը Նոր Զելանդիայի Քրայսթչըրչի մզկիթներում զանգվածային սպանություն է կատարել։

Ըստ Baza-ի տելեգրամյան ալիքի 4 հոգի վիրավորվել է: Հարձակվողը պատանդ է պահել Ուսպենսկայա միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկին, նրա հետ բանակցություններ են ընթանում։