Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար

Դեկտեմբերի սկզբից Վանաձորում,  Երևանում և Կոռնիձորում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը կազմակերպեց Տվյալահեն Առաջնորդության աշխատարանները, որոնց մասնակցեցին ընդհանուր  ՈՒսուցիչների առաջնոդրության ծրագրի և Սերունդ դպրոցների 45 տնօրեններ և փոխտնօրեններ տարբեր մարզերից

Երևանի Տնօրենների «Տվյալահեն Առաջնորդություն» աշխատարանի շրջանակում քննարկմանը մասնակցեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ով անդրադարձավ դպրոցներում տվյալների հավաքագրման նպատակին՝ շեշտադրելով, որ տվյալները պետք է ծառայեն ոչ թե վերահսկողության, այլ ուսումնառության որակի բարելավմանը։

Նրա խոսքում առանցքային էր այն գաղափարը, որ տվյալահեն ուսուցումը հնարավորություն է տալիս առաջնորդել ուսումնառությունը փաստերի և վերլուծության հիման վրա՝ ապահովելով նպատակային, արդար և զարգացմանն ուղղված որոշումներ։

Աշխատարանի նպատակն էր աջակցել դպրոցների ղեկավարներին՝ զարգացնելու տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտությունները, խորությամբ ուսումնասիրելու, Ուղիղ հրահանգումով դասավանդման (ՈւՀԴ) մոդելը և հասկանալու, թե ինչպես կիրառել դրանք դպրոցներում ուսուցման և ուսումնառության որակի բարձրացման համար։

Մասնակից տնօրենները ծանոթացան կրթական տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքներին, քննարկեցին իրական դպրոցական խնդիրներ և ձևակերպեցին կոնկրետ գործողություններ։Տնօրենները սովորեցին նաև, թե ինչպես կառուցել տվյալահեն մշակույթ ուսուցիչների և սովորողների շրջանում և իրականացրին նաև գործնական վարժություններ, աշխատեցին փոքր խմբերով և փոխանակեցին փորձը։

Այս միջոցառումները նպաստեցին ՈՒսուցիչների առաջնորդության ծրագրի և Սերունդ դպրոցների  տարբեր համայնքների տնօրենների մասնագիտական զարգացմանը, գործընկերության ամրապնդմանը և միասնական պատկերացման ձևավորմանը այն մասին, թե ինչ է նշանակում տվյալահեն առաջնորդություն դպրոցում։