Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ֆրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ Figaro

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ գերատեսչության համակարգերը ենթարկվել են կիբերհարձակման և հաքերները մուտք են գործել մի շարք ներքին ֆայլեր։ Նրա խոսքով՝ չկան ապացույցներ այն մասին, որ համակարգերը լուրջ վնաս են կրել։

«Մենք հաջողությամբ կոտրել ենք Ֆրանսիայի ՆԳՆ (համակարգերը)։ Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, իշխանությունները խոստովանել են միայն այն, որ մենք մուտք ենք գործել կառավարության էլեկտրոնային փոստի սերվերներ... Ինչո՞ւ չեք խոսում 16,444,373 անձանց տվյալների մասին, որոնց մենք կարողացել ենք հասանելիություն ստանալ՝ կոտրելով ձեր ոստիկանության ռեգիստրները», - մեջբերում է թերթը BreachForums հանցագործ ֆորումում տեղադրված հայտարարությունը։

Ինչպես հիշեցնում է պարբերականը, նախկինում այս ֆորումում, որն իշխանությունները փակել են արդեն մի քանի անգամ, հրապարակվել են ավելի քան հազար տվյալների բազաներ՝ գողացված ամերիկյան ձեռնարկություններից կամ կառավարական կազմակերպություններից, ինչպիսին է օրինակ ՀԴԲ-ն: Ֆորումի անդամներից մեկը ցանցում տեղադրել է նաև X սոցիալական ցանցի ավելի քան 200 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, ասվում է հոդվածում:

Այժմ Indra կեղծանունով օգտատերը պնդում է, որ Ֆրանսիայի ՆԳՆ համակարգերը կոտրած հաքերները հասանելիություն են ստացել հետախուզվող անձանց ցուցակին և նախկին դատվածությունների վերաբերյալ տվյալների բազային, որը տեղեկություններ է պարունակում հանցագործների, տուժողների և վկաների մասին, գրում է Figaro-ն: Նրա խոսքով՝ հարձակման թիրախում են հայտնվել նաև Ինտերպոլի կապի ուղիների համակարգը, Պետական ֆինանսների գլխավոր վարչությունը և Ծերության ապահովագրության ազգային հիմնադրամը, հայտնում է թերթը:

Անհայտ օգտատերը նաև հայտարարել է, որ կիբերհարձակումը վրեժ է հայտնի Shiny Hunters հաքերային խմբավորման գրեթե բոլոր անդամների ձերբակալության համար: Չարագործները կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել իրենց հետ կապ հաստատելու և բանակցություններ սկսելու համար, հակառակ դեպքում գողացված տվյալները կհրապարակվեն, նշվում է նյութում: