Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը

ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» հայ ավանդական մշակույթի ուսումնասիրման և հետազոտման գիտական կենտրոնի հսկայածավալ արխիվը՝ պահ տալով սերունդներին։ Այն ստեղծվել է շուրջ 30 տարվա բանահավաքչության արդյունքում։ Գագիկ Գինոսյանը տասնյակ տարիներ շրջել է Հայաստանի բոլոր մարզերով, կանգ առել գյուղերում, տեսագրել ու ձայնագրել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հայ ավանդական երգեր, պարեր, պարերգեր, ծեսեր, որոնք մինչ այդ ոչ մի տեղ արխիվացված չէին։ Ազգագրական արժեք ներկայացնող նյութեր են բերվել նաև Արցախից և արտերկրից։

««Ազգային երգի ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի հետ համագործակցությունը մեկնարկել ենք ամիսներ առաջ և համագործակցության շրջանակում աջակցել «Կարին» գիտական կենտրոնին մշակութային ժառանգության արխիվի թվայնացման գործում։ ԱրարատԲանկի աջակցությամբ ձեռք են բերվել մի շարք սարքավորումներ, ծրագրեր։ Շուրջ 30 տարի բանահավաքչության աշխատանքների արդյունքում հավաքագրված մոտ 600 երգի, պարի, ծեսի և ավանդույթի թվայնացում է իրականացվում։ Այս պահի դրությամբ գիտական կենտրոնի կողմից շուրջ 90 պարի նմուշ արդեն թվայնացվել է»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Կարին» գիտական կենտրոնը դեռ տարիներ առաջ էր ձեռնամուխ եղել տարիների ընթացքում հավաքագրած, բանահավաքչության շնորհիվ գրառված, տարբեր ձևաչափերով հավաքագրված պարերի թվայնացմանը,  որպեսզի Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ ժամանակի արհավիրքը նրանց անդառնալիորեն չոչնչացնի։ Սակայն աշխատանքները կանգ էին առել տարիներ առաջ՝ համավարակի և պատերազմի  ժամանակաշրջանում։

Այսօր արդեն, արժեքավոր հավաքածուի թվայնացման գործը վերսկսվել է ԱրարատԲանկի աջակցությամբ։ Թվայնացման ենթակա ընդհանուր արխիվի միայն 400 նմուշ պար Գինոսյանը հավաքագրել էր ԱՄՆ-ի հայկական գաղթօջախներից։

«Առաջին փուլով փորձել ենք հնարավոր բոլոր նյութերը արխիվացնել, տեսակավորել, որպեսզի հասկանանք՝ ինչ ունենք, ինչ տեսակի նյութ ունենք։ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ ձեռք ենք բերել սարքեր, որոնք կօգնեն այդ նյութերը թվայնացնել, քանի որ մինչ այժմ դրանք պահպանվել են հին տեսաերիզների վրա, որոնք ենթակա են ժամանակի ազդեցությանը»,- բանկի աջակցությունը կարևորում է Ազգային երգ ու պարի ակադեմիայի կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անի Գինոսյանը։

ԱրարատԲանկի կողմից մշակութային ժառանգության պահպանումը սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկն է և սա առաջին ծրագիրը չէ, որտեղ բանկը ներդրում է կատարում ազգային ինքնության պահպանման և ապագա սերունդներին փոխանցման կարևոր առաքելության գործում։ Վերջին վառ օրինակներից մեկը Մատենադարանի հետ համագործակցությունն է՝ ձեռագրերի վերականգնման, թվայնացման և պահպանման շրջանակում։   

ԱրարատԲանկը գործընկերների հետ համատեղ շարունակում է ժողովրդից վերցրած մշակույթը պահպանելու, թվայնացնելու և, ի վերջո, փակ շրջանով ժողովրդին վերադարձնելու կարևոր առաքելությունը։