Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան
Փաշինյանը քահանաներին կալանավորում է և պայքարում է եկեղեցու անկախության դեմ: Փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն Հայաստանյան եկեղեցու արքեպիսկոպոսներից շատերը, ովքեր աշխարհիկ թուլություններ են ունեցել՝ շղթայվել են իշխող ուժայինների կողմից: Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մենք ամուր ու մաքուր կյանքով ապրող Սրբազաններ ունենք, անգամ այս կոմպրոմատների դարաշրջանում ոչ մի կոմպրոմատ չաշխատեց, չկարողացան նրանց դեմ որևէ բան գտնել: Դա նշանակում է, որ մեր եկեղեցում կան խորքային հավատքով մարդիկ, ովքեր պաշտպանում են բոլոր կանոնական կարգերը»:
Հարցին, թե արդյո՞ք հնարավորություն կա բախման կամ մարդկանց ձեռբակալվելուն, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ կարծում է՝ չկա:
Անդրադառնալով քաղաքացիական անձանց՝ այս դեպքում Սամվել Կարապետյանի նկարը Վեհարանի թանգարանում կախված լինելուն, նշեց, որ դա կաթողիկոսի աշխատանքի վայրն է, այնտեղ կա նաև Ալեք Մանուկյանի ու հայ բարեգործների նկարները. դա հայ կաթոլիկ եկեղեցու ավանդույթների մեջ է: Ըստ իրեն՝ նկարները կախելը հոգևոր դասի քայլն էր՝ ի պատիվ այդ անձանց:
«Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղասպանության ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ»,- եզրափակեց նա:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին