Ռուսաստանի Սամարայի մարզում չորս անչափահաս է անհետացել
Ոստիկանները փնտրում են Սամարայի մարզի Բեզենչուկ ավանից չորս երեխայի, որոնք զբոսանքից չեն վերադարձել։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Անհետացածները 2014, 2015 և 2020 թվականներին ծնված երեք աղջիկ են և 2015 թվականին ծնված մեկ տղա։ Դեկտեմբերի 20-ի երեկոյան նրանք զբոսանքից չեն վերադարձել։ Որոնումները սկսվել են գիշերվա ժամը մեկին՝ ծնողների դիմումից հետո։
«Ոստիկանները կազմել և ոստիկանության անձնակազմի, Ռոսգվարդիայի, իրավապահ ուղղվածության կազմակերպությունների և կամավորների շրջանում տարածել են անչափահասների արտաքին նկարագրությամբ հայտարարություններ։ Քրեական հետախուզության աշխատակիցները պարզում և հարցում են անցկացնում դեպքի ականատեսների հետ, ինչպես նաև ճշտում երեխաների շփման շրջանակը»,- հայտնել է գերատեսչությունը։
Երեխաներին փնտրում են ոստիկանության պարեկային ջոկատները, տեղամասային լիազորներն ու անչափահասների գործերով տեսուչները, ինչպես նաև «Լիզա Ալերտ»-ի կամավորները։ Նրանք շրջում են մերձակա գյուղերի բակերում ու փողոցներում, զննում նկուղները, ձեղնահարկերը, լքված շինհրապարակները և այն վայրերը, որտեղ սովորաբար հավաքվում են անչափահասները։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...