Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Քաղաքականություն

Ո՞ւմ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում բուռն շնորհակալություն է հայտնել... Իլհամ Ալիևին՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» հայատյացին: Այդպես էլ ասել է. «Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»:

Լավ, ո՞ւմ է շնորհակալություն էլ չէ, այլ երախտագիտություն հայտնում ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ինչի՞ համար է հայտնում: Այն բանի, որ Իլհամ Ալիևը թույլ է տվել կամ համաձայնել է, որ ադրբեջանական տարածքով ինչ-որ երրորդ կամ չորրորդ կարգի ցորենով բեռնված գնացքի մի շարժակազմ ընթանա դեպի Հայաստան: Հա, ու մեկ էլ այն բանի համար, որ մեկ այլ շարժակազմով էլ մի 20 ցիստեռն բենզին մտնի Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան: Ասել, որ խայտառակություն է, նշանակում է՝ ոչինչ չասել:

Ախր, ո՞ւմ է երախտագիտություն հայտնում Փաշինյանը: Ալիևի՞ն:

Այն նույն Ալիևի՞ն, որի հետ, կարելի է ասել՝ «համատեղ ուժերով», արցախցի հայերին տնազուրկ ու բնազուրկ են արել, հայրենազրկել: Չնայած, եթե Փաշինյանի ու քպականների համար Արցախը բեռ էր ու «վզի թոկ» էր, ապա տրամաբանություն կա. Ալիևի միջոցով նրանք ազատվել են պարանից ու հիմա ուրախ-ուրախ բացականչում են, թե Արցախը տվեցին ու ինքնիշխանություն ձեռք բերեցին: Դե, պարտությամբ հպարտացողներից ուրիշ ի՞նչ սպասել:

Ո՞ւմ է Փաշինյանը շնորհակալ ու երախտապարտ. այն նույն Ալիևի՞ն, որ մեր 5000 լուսավոր տղաների գլուխ կերավ: Շնորհակալ է ո՞ւմ, նրան, որ մի քանի տասնյակ հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի ու պատանդ է պահում, զուգահեռ՝ նաև համաներում է հայտարարում Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմական գործողություններին մասնակցածների նկատմամբ: Ալիևի՞ն, որ քնած հայ սպային Բուդապեշտում կացնահարած ստահակին նոր կոչում ու պաշտոն է շնորհում: Ալիևի՞ն, որի հրամանով քանդվում ու ավերվում են Արցախի հայկական հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները, պարզապես գյուղերն ու քաղաքները:

Ալիևի՞ն, որ բացեիբաց հայտարարում է Հայաստանի տարածքը ևս զավթելու և ադրբեջանական թուրքերով բնակեցնելու մասին:

Իսկ գուցե նրա համար է երախտապարտ ու շնորհակալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, Արևմուտքի հետ ձեռք ձեռքի պատրաստ են իրենց աջակցել իշխանությունը պահելու համա՞ր: Որ ի՞նչ անի, էլ ինչե՞ր զիջի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում