Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Չինաստանում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ տղան պատահաբար 280 հազար դոլար արժողությամբ թագ է կոտրել

Պեկինում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ տղան պատահաբար վայր է գցել 280 հազար դոլար արժողությամբ ոսկե թագը, ինչի հետևանքով էքսպոնատը լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում է South China Morning Post թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ երկու կիլոգրամ կշռող ոսկե թագը որպես նվեր պատրաստել է մի նկարիչ՝ համացանցում հայտնի չինացի աստղ Չժան Կայիի ամուսինը։ Առարկան ներկայացված է եղել Չինաստանի մայրաքաղաքի Beijing X Museum-ում՝ ևս 86 արվեստագետների աշխատանքների հետ միասին՝ սիրո թեմային նվիրված ցուցահանդեսի շրջանակներում։

Ինչպես հայտնել է թերթը, դեկտեմբերին թագն ուժեղ վնասվել է։ Չժան Կայիի կողմից սոցցանցերում հրապարակված տեսահսկման խցիկների տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ցուցասրահում մի կին փորձում բջջային հեռախոսով լուսանկարել թագը, իսկ նրա որդին սրբում է էքսպոնատի թափանցիկ պաշտպանիչ պատյանը, որպեսզի մայրը կարողանա ավելի որակյալ լուսանկար անել։ Պատյանը, որն ամուր ամրացված չի եղել պատվանդանին, ընկել է և թագը ջարդվել է։

Չժան Կային իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ տեսանյութը չի հրապարակել է մորից և որդուց փոխհատուցում պահանջելու նպատակով։ Նա տեղեկացրել է, որ թագն ապահովագրված է եղել։ Նրա խոսքով՝ ապահովագրական ընկերությունը, թանգարանը, ինչպես նաև ինքն ու իր ամուսինը համատեղ կկրեն վնասները։ Աղջիկը նաև հիշեցրել է ծնողներին ցուցահանդեսների ժամանակ իրենց երեխաներին հսկելու անհրաժեշտության մասին։

Ինչպես գրում է թերթը, համացանցի օգտատերերի կարծիքներն այս իրավիճակի վերաբերյալ բաժանվել են։ Ոմանք քննադատել են մորն ու որդուն, իսկ մյուսները պնդել են, որ պատասխանատվությունը պետք է կրի ցուցահանդեսի կազմակերպիչը՝ պատյանը պատվանդանին պատշաճ կերպով չամրացնելու համար։