Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Հայ և ռուս ժողովուրդները խորացնում են համագործակցությունը. Մոսկվայի Ազգությունների տանը տեղի ունեցավ «Հաղթանակի մեղեդիներ» երեկոն

Մոսկվայի Ազգությունների տանը տեղի ունեցավ «Հաղթանակի մեղեդիներ» երեկոն, որը կազմակերպել էր «Արարատ» հասարակական կազմակերպությունը՝ որպես  հոբելյանական տարվա եզրափակիչ միջոցառում։ Մեկ բեմում հանդիպեցին ռուսական սփյուռքի մեներգիչները և Երևանից ժամանած հյուրերը՝ նշելու Մեծ հայրենական պատերազմի մեկնարկի 80-ամյակը։

Երեկոն անցավ առանց ավելորդ պաշտոնականության՝ անմիջական ու ջերմ մթնոլորտում։ Այն փաստը, որ հայկական համայնքը նշանակալի իրադարձություններ է անցկացնում Մոսկվայի կենտրոնում, ցույց է տալիս, որ սփյուռքը ոչ թե հյուր է, այլ ռուսական հասարակության կարևոր մաս։

Երեկոյի երգացանկը՝ ռազմական ու հայրենասիրական դասական մեղեդիներով, հնչեց նաև որպես պատասխան պատմության խեղման փորձերի։ Հայ ժողովրդի համար, որի որդիները հավասար կռվել են ռազմական ճակատում, Ռուսաստանի այս դիրքորոշումը ունի սկզբունքային կարևորություն։

Միջոցառումը նաև ցուցադրեց մշակութային փոխգործակցության ուժը։ Առանց բարձրագոչ կարգախոսների, երգերի ու պարզ, հասկանալի կերպարների միջոցով պահպանվում է սերունդների կապը։

ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը մեզ հետ զրույցում ընդգծում է՝  նման միջոցառումները նպաստում են հայ եւ ռուս ժողովուրդների մերձեցմանն ու բարեկամությանը.

«Նման միջոցառումներն, անկասկած, ունեն դրական ազդեցություն հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային համագործակցության, արժեհամակարգային ընդհանրությունների ու մերձեցման վրա:

Դարերից եկող այդ համագործակցությունը նպաստել է թե՛ հայ մշակույթի զարգացմանը, թե՛ ժողովուրդների բարեկամությանը։ Ռուսաստանում հայ մշակույթը պատմականորեն ունեցել է զարգացման բարենպաստ պայմաններ, և դա տեսանելի է հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանը եղել է Ռուսական կայսրության կամ Խորհրդային Միության կազմում։ Վիճակագրությունը՝ տպագրված գրքերի քանակը, ստեղծված մշակութային ու արվեստի գործերի որակն ու ծավալը, ցույց են տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունների սերտացման պայմաններում հայ մշակույթը ոչ միայն զարգացել է, այլ որոշ փուլերում ունեցել է անգամ թռիչքային աճ»,- նշում է Բաբուխանյանը:

Ռուսաստանը հանդիսանում է հարմարավետ տարածք, որտեղ պահպանվում է ինքնությունը, իսկ պատմությունը մատուցվում է իր սկզբնական տեսքով՝ որպես ընդհանուր ժառանգություն, հասկանալի ու հարազատ յուրաքանչյուրի համար։