Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

Ռոնալդուին հեռացնելուց հետո ինձ 2 տարով զրկեցին «Ռեալի» խաղերից. Լա Լիգայի նախկին մրցավար

Լա Լիգայի նախկին մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարմիր քարտ ցույց տալուց հետո երկու տարով հեռացվել է «Արքայական ակումբի» մասնակցությամբ հանդիպումները սպասարկելուց։

Խոսքը, ամենայն հավանականությամբ, 2009/10 մրցաշրջանի Լա Լիգայի 13-րդ տուրի «Ռեալ» - «Ալմերիա» (4:2) հանդիպման մասին է, որի 88-րդ րոպեին Ֆերնանդեսը խաղադաշտից հեռացրել էր պորտուգալացուն։

«2009 թվականին Կրիշտիանուին հեռացնելուց հետո ես գրեթե երկու տարի չեմ սպասարկել «Ռեալի» խաղերը։ Այդ խաղից հետո, երբ տուն վերադարձա, ինձ զանգահարեց մրցավարական կոմիտեի ղեկավար Սանչես Արմինիոն։ Նա ասաց, որ իրեն դուր չի եկել տեղի ունեցածը, և որ այդ դրվագը հայտնվելու է ազգային բոլոր մարզական թերթերի առաջին էջերին՝ ակնարկելով, որ դա հետևանքներ կունենա»,- պատմել է նախկին մրցավարը։

Ֆերնանդեսը նաև հավելել է. «Ֆուտբոլն ունի մութ կողմ, որի մասին շատերը չգիտեն կամ չեն ուզում իմանալ, և կան մարդիկ, ովքեր օգտագործում են դա իրենց նպատակների համար»։