Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia

Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին փուլի տեղաբաշխման հաջող և վաղաժամկետ ավարտի մասին։ Տեղաբաշխումը նախատեսված էր մինչև 2026թ մարտի 3-ը, սակայն ավարտվել է 2025թ դեկտեմբերի 29-ին՝ ներդրողների բարձր հետաքրքրության արդյունքում։ Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը։

Առաջին փուլի շրջանակում տեղաբաշխվել են պարտատոմսեր ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով։

ԱՄՆ դոլարով պարտատոմսերի ծավալը կազմել է 9 միլիոն ԱՄՆ դոլար՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

ՀՀ դրամով պարտատոմսերի ծավալը կազմել է 1,4 միլիարդ ՀՀ դրամ՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Ծրագրային ազդագրով նախատեսված ՀՀ դրամով ծավալն ամբողջությամբ տեղաբաշխվել է, և ծրագրի շրջանակում այլևս ՀՀ դրամով տեղաբաշխում չի իրականացվելու։

Պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերվել ֆիզիկական անձ հանդիսացող ներդրողների կողմից, ինչը վկայում է շուկայի լայն մասնակցության և ներդրումային հետաքրքրության աճի մասին։

Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ը կուղղի ռազմավարական առաջնահերթությունների իրականացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը, նորարարական լուծումների ներդրմանը և գործող նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

«Պարտատոմսերի տեղաբաշխման՝ նախատեսված ժամկետից զգալիորեն վաղ ավարտը հերթական անգամ հաստատում է, որ Team ընկերությունների խումբը ներդրողների համար առաջարկում է հետաքրքիր և մրցունակ ներդրումային պայմաններ։ Սա հստակ ազդակ է շուկայի կողմից, որ մեր ընկերությունների խմբի զարգացման ռազմավարությունը՝ հիմնված թափանցիկության, կայուն աճի և երկարաժամկետ արժեք ստեղծելու վրա, արժանանում է ներդրողների բարձր վստահությանը»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը նշում է «Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը ցույց է տալիս, որ ներդրողները բարձր են գնահատում կանխատեսելի, թափանցիկ և կառուցված ներդրումային գործիքները։ Այս թողարկումը կարևոր քայլ է ոչ միայն Team Holding-ի, այլև հայկական կապիտալի շուկայի շարունակական զարգացման համար»։

Հիշեցնենք, որ պարտատոմսերի ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1,4 միլիարդ ՀՀ դրամ։

Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025թ նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։