Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի․ Նաիրի Սարգսյան

2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի։ Այս մասին ասված է  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

«Սիրելի՛ հայ ժողովուրդ,

2025 թվականը մոտենում է իր ավարտին։ Մենք ամփոփում ենք մի շրջան, որը ծանր էր, վտանգներով ու փորձություններով լի՝ մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Տարին ամփոփում ենք ծանր մտորումներով, քանի որ հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, մեզ հետ «խաղաղության» ճանապարհով ընթացող ադրբեջանական զորքերը՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, իսկ հայ եկեղեցականները բանտարկված են հայկական բանտերում։ Սա իրականություն է, որը չի կարելի անտեսել, մոռանալ կամ ծածկել գեղեցիկ ձևակերպումներով։

Ամփոփում ենք մի շրջան, որտեղ հնչեցին մեծ խոստումներ, սակայն դրանց տակ թաքնված են լուրջ ու համակարգային վտանգներ՝ մեր պետականության, անվտանգության և ապագայի համար։

Այսօր մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ են սթափ մտածողություն, համբերություն և ներքին ուժ։ 2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի։ Սա այն փուլն է, երբ յուրաքանչյուր սխալ կարող է դառնալ ճակատագրական։

Միայն միասնական լինելով, հույսն ու հավատը չկորցնելով, մեր ազգային արժեքներին, հավատքին և հայրենիքին նվիրված մնալով կարող ենք դիմակայել փորձություններին և պաշտպանել մեր պետականությունն ու ինքնությունը։

Թող Նոր տարին լինի պատասխանատվության, համախմբվածության և վճռական քայլերի տարի։

Հավատով ու միասնականությամբ՝ դեպի անվտանգ և արժանապատիվ Հայաստան»։