Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ (տեսանյութ)

Իդրամ ընկերության աշխատակիցներն այս տարի դարձան «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի շահառու ավելի քան 100 երեխաների գաղտնի Ձմեռ պապը։ Սիրով  ու հոգատարութամբ ընտրված նվերներով ընկերության թիմը՝ տնօրեն Արսեն Քդենյանի գլխավորությամբ,  այցելել է կենտրոնի գրասենյակ, հանդիպել երեխաների հետ ու վայելել տոնի ողջ հեքիաթը՝ երեխաների երգ ու պարի, գեղեցիկ ելույթների ներքո։ Երեխաներն էլ իրենց հերթին էին նվերներ պատրաստել հյուրերի համար՝ տոնածառի կավե խաղալիքներ, որոնք անպայման կհիշեցնեն լուսավոր օրվա մասին։

Իդրամ ընկերության ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը նշեց․ «Ցանկացած դեպքում, երբ որևէ դրական բան ես փոխանցում որևէ մեկին, արդեն ջերմ ու հաճելի զգացողություններ ես ունենում։ Բայց երբ տեսնում ես փոքրիկների, որոնք դրա կարիքն ավելի քան որևէ մեկն ունի, հուզմունքն ու զգացմունքները կրկնապատկվում են։ Իդրամի ողջ թիմը մեծ պատրաստակամությամբ ու սիրով է միացել այս նախաձեռնությանը։ Սա ուղղակի միջոցառում չէ, այլ երկար սպասված հանդիպում։ Բալիկները մեզ դիմավորեցին այնպիսի մթնոլորտում, այնպիսի միջոցառմամբ, որ հուզմունքը, ջերմությունն ու մեծ սերն իրենց հանդեպ ամբողջությամբ պարուրել է բոլորիս»։

«Օրրան» հաճախող երեխաների համար ոչ միայն նվերներն են կարևոր, այլև այն ուշադրությունն ու ջերմությունը, որ ստացան օրվա միջոցառումից, նշում է «Օրրան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը․ «Երեխաները կարիքավոր ընտանիքներից են և անգամ փոքրիկ նյութական նվերը նրանց մեծ ուրախություն է պատճառում։ Բայց նաև պետք է ասեմ, որ երեխաները շատ ուրախանում են, երբ հյուրեր են ընդունում, զգում իրենց հանդեպ ուշադրությունն ու սերը։ Շատ ենք կարևորում այսպիսի այցերը, որովհետև մեր հյուրերը օրինակելի մարդիկ են և մենք ուզում ենք, որ մեր երեխաներն էլ սովորեն ու երբ մեծանան, իրենք էլ իրենց վրա բարեգործություն անելու պատասխանատվություն վերցնեն»,- եզրափակեց Արմինե Հովհաննսիայնը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ