Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները

Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ 
ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում:

Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ Գործերը մակագրվել են տարբեր դատավորների։

Չնայած դատարանները հաստատում են, որ ազատման հրամանները եղել են իրավական խախտումներով, նախկին աշխատակիցներին վերականգնելու փոխարեն, չգիտես ինչու, նրանց տրվում է ընդամենը մի քանի ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում, այն էլ սակագնի հաշվին:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ընդամենը մի քանի շաբաթ անց ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Վերջինս իր պաշտոնավարման հենց առաջին օրերից սկսեց ազատել ընկերության փորձառու և երկարամյա մասնագետներին, որոնք համարվում էին ոլորտի պրոֆեսիոնալ կադրեր՝ փոխարինելով նրանց քպ - ականներով։