Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Դուբայում կայացել է հեղինակավոր «Gulf Business» անշարժ գույքի գագաթնաժողովը. մեր հայրենակից գործարար Ֆելիքս Վարտանովն արժանացել է մրցանակի

Նոյեմբերի 25-ին Դուբայում տեղի է ունեցել «Gulf Business» անշարժ գույքի գագաթնաժողովը, որը միավորել է ֆինանսների, կարգավորման, զարգացման և բրոքերային ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու ԱՄԷ անշարժ գույքի ոլորտի ապագան։

Միջոցառման ընթացքում խոսվել է անշարժ գույքի շուկայի զարգացման, կարգավորումների փոփոխությունների ու շուկայի մարտահրավերների մասին:  

Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի շատ առաջատարներ, այդ թվում «Property Finder»-ի ռիսկերի կառավարման պատասխանատու Շերիֆ Սլեյմանը և «Tokinvest»-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Սքոթ Թիլը, «SmartCrowd»-ի գործադիր տնօրեն Ռիզ Ահմեդը, «Coraly.ai»-ի գործադիր տնօրեն Ֆուադ Բեքքարը և Black River Capital-ի տնօրեն Ֆելիքս Վարտանովը:

Ֆելիքս Վարտանովն արժանացել է նաև Game Changer Awards մրցանակաբաշխության «Exellence in Armenia-UAE Business Collaboration» մրցանակին՝ Հայաստանում և ԱՄԷ-ում բիզնես համագործակցության ոլորտում ներդրման համար:

Վարտանովը բազմաոլորտային էկոհամակարգի՝ Black River Capital-ի հիմնադիրն է։ Նա մշակել և իրականացրել է AMANTIS-ի գաղափարը՝ ձեռք բերված տարածքը վերածելով A+ դասի բիզնես կենտրոնի։ Այսօր AMANTIS-ը գնահատվում է 38 մլն դոլար: Վարտանովը նաև կառավարում է The Opus-ի առևտրային ակտիվները, որոնց արժեքը գնահատվում է 27 միլիոն դոլար: Վարտանովը 2026 թվականին ԱՄԷ-ում պլանավորում է ևս 136 մլն դոլար ներդրում կատարել:

BM Premium Trading-ի շնորհիվ, Վարտանովը նաև Tonino Lamborghini-ի բացառիկ դիստրիբյուտորն է տարածաշրջանում, որը ծրագրում է բացել 15 սրճարան ԱՄԷ-ում։