Գյումրիում 10–ամյա տղային կախված են գտել. նախնական վարկածով՝ նրան ինքնասպանության են հասցրել
Գյումրիում այսօր՝ մարտի 29–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հինգերորդ դասարանցի որդուն մայրը գտել է մահացած: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիային»։
Նախնական վարկածով՝ 10-ամյա տղան ապրում էր մոր հետ, որն աշխատում է Գյումրու հիվանդանոցում՝ որպես բուժքույր։
Նա տուն գալուց առաջ զանգել էր աշխատավայրում գտնվող մորն ու ասել, որ շախմատի մրցաշարում հաղթել է։ Երեխան սովորում էր Գյումրու թիվ 24 դպրոցի 5-րդ դասարանում, ծնվել էր 2008 թվականին:
Շտապ բուժօգնության աշխատակիցները արձանագրել են, որ երեխան մահացած է եղել մինչև շտապօգնության հասնելը, սակայն այն, որ երեխան կախված է եղել՝ Գյումրու «Շտապ օգնության» կայանի ղեկավարը չի հաստատել։
Փոխարենը այդ փաստը հաստատել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա տեղեկացրել է, որ գործի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել): Կատարվում է նախաքննություն: «Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,-ասել է Գաբրիելյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան