Իսրայելի բանակը հարվածել է Գազային
Իսրայելի բանակը մի քանի հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են պաղեստինյան անկլավից Իսրայելի ուղղությամբ կատարված հրթիռային հարձակման փորձին ի պատասխան, որն Իսրայելի պաշտպանության բանակը գրանցել է հունվարի 8-ին։ Այդ ժամանակ բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է մեկ արկ, որը չի հասել սահմանին եւ ընկել է Գազայի հատվածի ներսում։
Ի պատասխան, ինչպես հայտնել են զինվորականները, ճշգրիտ հարվածներ են հասցվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված արմատականներին եւ նրա մի քանի ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների։
«Հարվածների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը եւ Ընդհանուր անվտանգության ծառայությունը թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի մի քանի ահաբեկիչների, արձակման կայանքներ եւ մի քանի այլ ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներ»,- նշվել է հայտարարության մեջ։
Իսրայելական կողմի կարծիքով՝ Գազայի հատվածից մեկ արկի արձակման փորձը «հրադադարի համաձայնագրի խախտում է»։
«Իսրայելի պաշտպանության բանակը եւ Ընդհանուր անվտանգության ծառայությունը դատապարտում են համաձայնագրի ցանկացած խախտում եւ կշարունակեն միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների կողմից Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի եւ Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական գրոհներ իրականացնելու ցանկացած փորձ»,- նշվել է հայտարարության մեջ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից