Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Ֆասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերին

Ֆասթ Բանկի և ArcaPay համակարգի համագործակցության շրջանակներում Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակնթարթային փոխանցումներ կատարել հեռախոսահամարի միջոցով նաև այլ բանկերի օգտատերերին։ Համակարգով փոխանցումներն իրականացվում են միայն ArcaPay համակարգի գործընկեր բանկերի քարտային և ընթացիկ հաշիվներին։

ArcaPay-ով փոխանցումներ կատարելու համար հարկավոր է մուտք գործել Ֆասթ Բանկի հավելված,  ընտրել «Փոխանցումներ» բաժինը, սեղմել «FastSend» կոճակը և մուտքագրել ստացողի հեռախոսահամարն ու նախընտրելի գումարի չափը։ Տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է ընտրել հասցեատիրոջ բանկը և հաստատել գործարքը, և փոխանցումը վայրկյանների ընթացքում կկատարվի։ Ի դեպ, փոխանցումներն իրականացվում են միայն ՀՀ դրամով և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 0% միջնորդավճարով։  Ֆասթ Բանկի օգտատերերը կարող են հավելվածի կարգավորումներ բաժնում Ֆասթ Բանկը սահմանել  ArcaPay համակարգի փոխանցումներ ստանալու հիմնական բանկ և մուտքային փոխանցումներն ստանալ նախընտրելի հաշվին։

Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի հավելվածը հագեցած է բազմազան հնարավորություններով, այն հարմար միջոց է կոմունալներ վճարելու, մի քանի քայլով ավանդ ստեղծելու և համալրելու համար, նաև թույլ է տալիս Բանկի օգտատերերին պարզ քայլերով աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահին պատվիրել վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, ընդ որում ամբողջովին անվճար։ Ֆասթ Բանկի ինքնաոճ ԱկնՔարտերին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։