Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրոպական հանձնաժողովը վերահաստատել է ԵՄ երկրներին ուղղված իր առաջարկը՝ բռնագրավել Եվրոպայում ռուսական բոլոր ակտիվներն՝ Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու համար, ընդգծելով, որ այս առաջարկը մնում է սեղանին, եթե ԵՄ երկրները որոշեն հետևել այս ուղուն, և որ ակտիվները մշտապես սառեցված են։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ռուսական ակտիվներն Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու առաջարկը մնում է ուժի մեջ, և ԵՄ երկրները կարող են այս ճանապարհով գնալ ցանկացած պահի», - նշել է ֆոն դեր Լեյենը՝ վերահաստատելով, որ Եվրահանձնաժողովը չի մտադիրվում ապասառեցնել ակտիվները, նույնիսկ եթե ռազմական գործողությունները դադարեն։

Նա նշել է, որ դրանք մշտապես սառեցված են, և այս որոշումն այլևս չպետք է երկարաձգվի յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։

«Դրանք կարող են ապասառեցվել միայն այն դեպքում, եթե ԵՄ երկրների որակավորված մեծամասնությունը քվեարկի կողմ», - ընդգծել է ֆոն դեր Լեյենը։