«Դյունա»–ից ոգեշնչված արտադրություն. Շոտլանդացիները պլանավորում են մատչելի արևային վահանակներ տպել տիեզերքում
D-Cubed-ը՝ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած շոտլանդական ստարտափը, մշակում է աներևակայելիորեն մատչելի ARAQYS-ը (Autonomous Roll-out ArraY System), որը նախատեսված է անմիջապես Երկրի ուղեծրում արևային վահանակներ արտադրելու համար: Նախագծի անվանումը հարմար կերպով հիշեցնում է «Դյունա» ստեղծագործության տիեզերքի Արրակիս մոլորակը, որտեղից արդյունահանվել է տիեզերական թռիչքների համար անհրաժեշտ ռեսուրսը՝ «սփայսը»: ARAQYS-ը դա ցանկացած տիեզերական ցանկացած նախագծի էլեկտրամատակարարման ուղին է:
Առևտրային տիեզերական թռիչքների սպասվող աճի և արբանյակների ու ուղեծրային կայանների համար արևային էներգիայի պահանջարկի կտրուկ աճի հետ մեկտեղ, Երկրի վրա արտադրված վահանակներ տիեզերք արձակելու ավանդական մեթոդները բախվում են սահմանափակումների. դրանք ծանր են, ծավալուն և թանկ՝ մեկնարկային լարվածությանը դիմակայելու համար փաթեթավորման անհրաժեշտության պատճառով: ARAQYS տեխնոլոգիան լուծում է այս խնդիրը առաջարկելով ապակենտրոնացված վահանակների արտադրություն անմիջապես տիեզերքում, նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով էներգաարդյունավետությունը:
Ընկերության տվյալներով այդ տեխնոլոգիան ավելի քան 15 տարվա հետազոտությունների արդյունք է, այդ թվում NASA-ի տիեզերական արևային էներգիայի նախագծերին մասնակցության միջոցով, և հարթում է ուղեծրում մատչելի էլեկտրաէներգիայի արտադրության ճանապարհը։
ARAQYS համակարգը հիմնված է գերբարակ, ճկուն «արևային թերթիկի» վրա՝ նյութ, որը տիեզերքում բացվում է գլանափաթեթից՝ արևային էներգիա հավաքելու համար։ Բացման գործընթացի ընթացքում այս թերթիկի վրա եռաչափ տպագրվում է կոշտ կառուցվածք։ Երբ տպված տարածքը մտնում է վակուում, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները արագորեն չորացնում են խեժը ստեղծելով ամուր և կայուն կառուցվածք։ Ի տարբերություն ավանդական ծալովի վահանակների, որոնք պահանջում են բարդ տեղակայման մեխանիզմներ, ARAQYS-ը վերացնում է այդ տարրերը՝ նվազագույնի հասցնելով քաշը, ծավալը և կառուցվածքային փլուզման ռիսկը հրթիռի արձակման ժամանակ տատանումներից և ակուստիկ բեռներից։ Պնդվում է, որ տիեզերքում արևային վահանակների գլանափաթեթային տպագրությունը զգալիորեն կնվազեցնի արտադրված էներգիայի մեկ կիլովատտի արտադրության արժեքը, այն նաև տարածք կազատի հրթիռի վրա այլ բեռների համար։
Մշակողները մտադիր են ARAQYS համակարգի տարրերի առաջին ցուցադրությունն անցկացնել մինչև այս տարվա վերջը։ Դա կներառի ARAQYS-D1-ի արձակումը CubeSat-ի վրա 60 սմ բումով (վահանակի գլանափաթեթը բացելու սարք): Այնուհետև նախատեսվում է ARAQYS-D2-ի արձակումը մեկ բումով: Վերջապես, 2 կՎտ հզորությամբ ARAQYS-D3 նախատիպը կարձակվի 2027 թվականին: Ընկերությունը նախատեսում է, որ ARAQYS նախագիծը կյանք կհաղորդի տիեզերական համակարգերին և հարթակներին՝ արևային էներգիան Երկիր փոխանցելու համար: «The spice must flow!»:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...