Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Սոֆյա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (ք. Աբովյան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ հետևյալ արտադրատեսակներից. «Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ՝ արտադրված 23․12․2025թ, պանիր «Լոռի»՝ արտադրված 09․12․2025թ, կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով՝ արտադրված 09․12․2025թ: Այս մասին հայտնում են  տեսչական մարմնից:

Ըստ հետազոտության արդյուքների՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։