Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Ջերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հունվարի 12-ին ժամը 23։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում գործող հացի արտադրամասի դիմաց անհիմն վիճաբանություն է ծագել Վայոց ձորի մարզի բնակիչներ 42-ամյա Պավել Գ․-ի, 17-ամյա Ա․ Հ․-ի և 17-ամյա Դ․ Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինները ձեռքերով հարվածներ են հասցրել Պավել Գ․-ի մարմնի տարբեր մասերին։

Ըստ օպերատիվ տեղեկության այդ ամենից հետո Պավել Գ․-ն վրդովված և վախեցած վազել է դեպի իր աշխատանքի վայր՝ հացի արտադրամաս, վերցրել է աշխատասեղանին դրված իրեն պատկանող աշխատանքային դանակը և վազել դեպի Ա․ Հ․-ի և Դ․ Ա․-ի ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ պահին նույն արտադրամասի աշխատակցուհի, Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հերիքնազ Ա․-ն փորձել է Պավել Գ․-ի ձեռքից վերցնել նշված դանակը ու այդ ընթացքում վերջինիս կողմից կատարված անկանոն շարժումների արդյունքում վնասել է իր ձախ ձեռքի դաստակը։

Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Պավել Գ․-ն և Հերիքնազ Ա․-ն աշխատում են «Իրինա Սահակյան» ԱՁ-ում՝ որպես հացթուխներ։