Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը

Սոֆթ Կոնստրակտ ընկերությունում օրերս տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը ներկա են եղել 200-ից ավելի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներ, թիմերի անդամներ, գործընկերներ և ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ձևավորում և զարգացնում են Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, Սոֆթ Կոնստրակտ ընկերության խորհրդի անդամ  Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության ձևավորման ճանապարհը և անցած ուղին․ «Սոֆթ Կոնստրակտն այս պահի դրությամբ ունի 8000 աշխատակից, օֆիսներ՝ 16 երկրում, և տարբեր գործընկերներ 80-ից ավելի երկրներում», - նշել է Ռոման Բադալյանը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ ընկերությունը կարևորում է տեղական տեխնոլոգիական ընկերությունների աջակցությունը՝ նպաստելով նրանց զարգացմանը և միջազգային տեխնոլոգիական միտումներին համընթաց առաջ շարժվելուն։ Այդ աջակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես բիզնես ռազմավարություն, այլև որպես ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում։

Երեկոն եզրափակվել է ոչ պաշտոնական միջավայրում ՝ հյուրասիրությամբ և երաժշտությամբ՝ շարունակելով ոլորտի ներկայացուցիչների միջև շփումն ու համագործակցության քննարկումները։