Արցախցիների համար պետք է հիմնվի առանձին շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն իրենք. Կարապետյան
20,000 բնակարանի ծրագիրը շատ կարևոր նշանակություն է ունենալու մեր հայրենակիցների համար, որոնք Արցախից բռնի տեղահանվել են։ Նման կարծիք է հայտնել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր կարծիքով՝ Հայաստանում պետք է ստեղծվի Երևանի շրջակայքում շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Լեզուն ու մշակույթը 30 կամ 50 տարի հետո վտանգի տակ են լինելու։ Մեր օրինակը բերեմ՝ այստեղ գաղթել ենք 200 տարի առաջ, մինչև հիմա խոսում ենք մեր բարբառով, ապրում ենք Հայաստանում, իսկ այն մարդիկ, որոնք Մուշից եկել են Հայաստան, այլևս չեն խոսում այդ բարբառով»,-ասել է նա։
Կարապետյանը նաև նշել է՝ չունենք շրջան, որտեղ խոսում են Արցախի բարբառով, պահպանում են մշակույթը, պետք է ստեղծել այնպիսի համարժեք, ինչպիսին է իրենց համայնքը իրենց գաղթից 200 տարի հետո, որպեսզի կարողանանք պահել դիմագիծը, որովհետև դա ուժեղ, պայքարող դիմագիծ է ու հաջողության հասնող, քանի որ մի քանի անգամ ցույց է տվել, որ հաջողության հասնող է։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...