Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

ԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը 27  տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք,  ծառայելու և գումար վճարելու եղանակով մարել ՀՀ-ի առջև ունեցած իրենց պարտքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 87 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:   

Նախագծով առաջարկվում է 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով հինգ տարբերակներից մեկը․ ծառայել 24 ամիս, ծառայել 12 ամիս և վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ, զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ։   

«Նախագծին մեր հազարավոր քաղաքացիներ երկար են սպասել: Նախագծով 27  տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք՝ ծառայելով և գումար վճարելով մարել Հայաստանի առջև ունեցած իրենց պարտքը և նոր կյանք սկսել Հայաստանում»,-ասաց Հայկ Սարգսյանը քվեարկությունից հետո:  

Նա շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցությանը՝ իր հեղինակած նախագծին կողմ քվեարկելու համար: Պատգամավորը նաև տարակուսանք հայտնեց, թե ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս կողմ չքվեարկեց: