Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներին

Իսրայելը սկսել է քանդել Արևելյան Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գլխավոր գրասենյակը։

Գրասենյակի ներկայացուցիչ Ջոնաթան Ֆաուլերը հայտարարել է, որ իսրայելական զորքերը «ներխուժել են» համալիրի տարածք և դուրս մղել պահակախմբին, որից հետո այնտեղ են մտել բուլդոզերներն ու սկսել շենքերի քանդումը, հայտնում է Euronews-ը։

«Սա աննախադեպ հարձակում է ՄԱՊՕԱ-ի և նրա տարածքների վրա։ Այն նաև հանդիսանում է միջազգային իրավունքի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության լուրջ խախտում», - ասել է Ֆաուլերը։ «Սա պետք է տագնապի ազդանշան դառնա», - հավելել է նա։ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության հետ, վաղը կարող է պատահել ցանկացած այլ միջազգային կազմակերպության կամ դիվանագիտական ներկայացուցչության հետ ողջ աշխարհում»։